Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից ստացված տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանը ծրագրում է ապակայունացնել Մոլդովան, հաստատել են Մոլդովայի համապատասխան գերատեսչությունները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Մայա Սանդուն հայտարարությամբ է հանդես եկել երկրի անվտանգության հարցով և նշել, որ Ռուսաստանի ծրագիրը նոր չէ:
«Իրավիճակը ապակայունացնելու, պետությունը խարխլելու փորձեր եղան նաև անցյալ տարվա աշնանը, սակայն նրանք չկարողացան հասնել իրենց նպատակին անվտանգության և հասարակական կարգի պահպանության մեր գերատեսչությունների արագ միջամտության շնորհիվ։ Հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ոստիկանությունը և տեղեկատվության և անվտանգության ծառայությունը միջամտել են քրեական տարրերի կազմակերպած որոշ դեպքերի և դադարեցրել բռնության փորձերը։
Անցած աշնանը ուշադրության կենտրոնում հայտնվեց էներգետիկ ճգնաժամը, որն ակնկալվում էր, որ կառաջացներ հասարակական լուրջ դժգոհություն և բուռն բողոքի ցույցեր։
Մոտ ապագայի պլանը ներառում է մի շարք գործողություններ, որոնք ներառում են ռազմական պատրաստություն, դիվերսանտներ, որոնք քողարկված են որպես քաղաքացիական անձինք, ովքեր կիրականացնեն բռնի գործողություններ, կհարձակվեն կառավարական շենքերի վրա և պատանդներ կվերցնեն: Բռնի գործողություններով, որոնք քողարկված են այսպես կոչված ընդդիմության բողոքի ակցիաներով, նրանք ստիպում են իշխանափոխություն կատարել Քիշնևում։
Մեր ուկրաինացի գործընկերներից ստացված փաստաթղթերում հստակ նշված են այդ դիվերսիոն գործողությունների տեղանքները և նյութատեխնիկական ապահովման ասպեկտները։ Ծրագիրը նախատեսում է նաև երրորդ անձանց օգտագործումը բռնի գործողությունների համար։ Օրինակ՝ նյութերը հրահանգներ են պարունակում Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Սերբիայի և Մոնտենեգրոյի քաղաքացիների համար Մոլդովայի Հանրապետություն մուտք գործելու կանոնների վերաբերյալ»,- ասել է Մայա Սանդուն։
Մոլդովայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի ծրագրի նպատակը Մոլդովայում սահմանադրական կարգը տապալելն է, օրինական իշխանությունը ոչ լեգիտիմ իշխանությունով փոխարինելը։
«Սա երկիրը կդնի Ռուսաստանի տրամադրության տակ՝ դադարեցնելու եվրաինտեգրման գործընթացը և Ռուսաստանին հնարավորություն կտա օգտագործել Մոլդովան Ուկրաինայի դեմ պատերազմում»։
Քաղաքացիների և երկրի անվտանգությունը մեր հիմնական խնդիրն է, և մենք ամեն ինչ անելու ենք մեր պետությունն ու նրա քաղաքացիներին, խաղաղությունն ու հասարակական կարգը պաշտպանելու համար։ Մեր երկիր բռնություն մտցնելու Կրեմլի փորձը ձախողվելու է: Ուստի կոչ եմ անում ձեզ հանգստություն պահպանել և հավատալ Մոլդովայի Հանրապետությանը»,- դիմել է քաղաքացիներին նախագահը։
Փետրվարի 9-ին Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Բրյուսելում Եվրոպական միության գագաթնաժողովում, ասել է, որ ուկրաինական հետախուզության ձեռքում է հայտնվել «Մոլդովայում քաղաքական իրավիճակը ոչնչացնելու ռուսական մանրամասն ծրագիրը»։ Զելենսկու խոսքով՝ այս տեղեկությունը նա փոխանցել է Սանդուին։