Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Մայա Սանդուն

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ձայների 99,82%-ի հաշվարկից հետո գործող նախագահ Մայա Սանդուն հաղթում է Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Նա ստացել է ձայների 55,40 տոկոսը, իսկ նրա մրցակից՝ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 44,60 տոկոսը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Մոլդովայի տարածքում քվեարկած ընտրողների մեծամասնությունը սատարել է Ստոյանոգլոյին։ Ներկայիս եվրոպամետ նախագահը առավելություն է ձեռք բերել արտերկրում բնակվող մոլդովացիների ձայների շնորհիվ։ Արտերկրում Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 82.%-ը։ Առանց երկրից դուրս բացված ընտրատեղամասերի տվյալները հաշվի առնելու՝ Ստոյանոգլոն ուներ ձայների 51%-ը, իսկ Սանդուն՝ 49%-ը։

Ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունը կազմել է 54%, ինչը նշանակում է, որ քվեարկել է 1 698 950 մոլդովացի։

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ Մայա Սանդուն ասել է, որ Մոլդովան «հաղթեց», իսկ երկրի քաղաքացիները ժողովրդավարության դաս անցկացրին, որն արժանի է պատմության գրքերում գրանցման։

«Միասին մենք ցույց տվեցինք մեր միասնության, ժողովրդավարության և արժանապատիվ ապագայի հավատարմության ուժը: Շնորհակալություն, սիրելի մոլդովացիներ, տանը և արտերկրում։ Քայլեք հպարտությամբ - դուք ազատություն եք, հույս և տոկունություն: Ես հպարտ եմ, որ ծառայում եմ բոլորիդ»,- գրել է Սանդուն X հարթակում:

Մայա Սանդուն առաջին անգամ Մոլդովայի նախագահ է ընտրվել 2020 թվականին։ Նրա նախագահության տարիներին Մոլդովան դարձավ Եվրամիության թեկնածու երկիր։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և եվրոպական երկրների ղեկավարները շնորհավորել են Սանդուին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ըստ ֆոն դեր Լեյենի, հազվագյուտ ուժ կպահանջվի հաղթահարելու այն մարտահրավերները, որոնց բախվել է Մայա Սանդուն այս ընտրություններում: «Ես ուրախ եմ շարունակել ձեզ հետ աշխատել Մոլդովայի և նրա ժողովրդի եվրոպական ապագայի համար»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ «ժողովրդավարությունը հաղթեց բոլոր միջամտություններին և մանևրներին»։ Նրա խոսքով, Ֆրանսիան կշարունակի մնալ Մոլդովայի կողքին նրա եվրոպական ճանապարհին։

Ընտրություններին արձագանքել է նաև Վրաստանի նախագահը։ Մայա Սանդուին հաղթանակի կապակցությամբ շնորհավորելուց հետո Սալոմե Զուրաբիշվիլին X-ում գրել է, որ Մոլդովայի ընտրությունները Վրաստանում գողացված ընտրությունների լավագույն «վկայությունն» են։

«Չնայած Ռուսաստանի միջամտությանը և զանգվածային կեղծիքներին, Մոլդովան փրկեցին 300 հազար սփյուռքի ընտրողները... մեր 1 000 000 սփյուռքը խոչընդոտվեց, և միայն 34 000-ին «թույլ տվեցին» քվեարկել»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ընտրությունների երկրորդ փուլի օրը Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուն ասել է, որ քվեարկությունը Ռուսաստանի լայնածավալ միջամտության օբյեկտ է։ «Մենք տեսնում ենք Ռուսաստանի զանգվածային միջամտությունը մեր ընտրական գործընթացին։ Սա արդյունքը խեղաթյուրելու մեծ պոտենցիալով փորձ է։ Կառավարությունը պատրաստ է»,- գրել է Սեկրիերուն X-ում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կազմակերպել է ավտոբուսներով և վարձակալված մեքենաներով ընտրողների տեղափոխումը Բաքու, Ստամբուլ և Մինսկ։ Արտերկրում բացված մի քանի ընտրատեղամասերում ռումբի առկայության մասին կեղծ տեղեկություններ են հաղորդվել, ինչը, Ստանիսլավ Սեկրիերուի խոսքով, համարվում է ընտրություններին Ռուսաստանի միջամտության մաս։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։