Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն՝ հոկտեմբերի 20-ին կայացած հանրաքվեում ընտրողների կեսից քիչ ավելին կողմ է արտահայտվել եվրաինտեգրմանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Մինչ այժմ հաշվվել է քվեաթերթիկների 99,77 տոկոսը։ Մոլդովացիների 50,46%-ը (750 353 ընտրող) կողմ է ԵՄ-ին երկրի անդամակցության համար սահմանադրության փոփոխություններին, իսկ 49,54%-ը (736 567 ընտրող) դեմ է փոփոխություններին։
Երկու ճամբարների միջև ներկայիս տարբերությունը 13 786 ձայն է։ Նշենք, որ որոշիչ դեր են ունեցել արտերկրում բնակվող ընտրողները, որոնց 76,88%-ը կամ 179 552 քաղաքացի կողմ է եվրաինտեգրմանը։ Արտերկրում բացված 231 տեղամասերից այս պահին հաշվվել են 226-ի արդյունքները։
«Մոլդովան կանգնած է մեր երկրի ազատության ու ժողովրդավարության դեմ աննախադեպ հարձակման առջև»,- ասել է Մայա Սանդուն Քիշնևում՝ մեկնաբանելով հանրաքվեի նախնական արդյունքները։ Նա միջամտության մեջ մեղադրել է «հանցավոր խմբերին, որոնք աշխատում են ազգային շահերի դեմ թշնամական օտար ուժերի հետ»։
«Մենք ունենք հստակ ապացույցներ, որ այդ հանցավոր խմբերը նպատակ են ունեցել կաշառել 300 հազար մարդու, որն աննախադեպ մասշտաբի կեղծիք է։ Նրանց խնդիրն էր խարխլել ժողովրդավարական գործընթացը։ Նրանք մտադիր են վախ ու խուճապ տարածել հասարակության մեջ։ Մենք չենք նահանջելու ի պաշտպանություն ժողովրդավարության և ազատության։ Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին և կպատասխանենք հաստատակամ որոշմամբ»,- ասել է Սանդուն։
Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցության հանրաքվեն անցկացվել է նախագահական ընտրությունների հետ միասին։ Քվեաթերթիկների 99,77%-ը հաշվելուց հետո 42,40%-ը (654,685 ընտրող) սատարում է երկրի ներկայիս եվրոպամետ նախագահ Մայա Սանդուն, իսկ 26,01%-ը (401,627 ընտրող)՝ նրա հիմնական մրցակցին, նախկին գլխավոր դատախազ՝ Ալեքսանդր Ստոյանոգլոյին։ Սա նշանակում է, որ հաղթողը կորոշվի նոյեմբերի 3-ին՝ ընտրությունների երկրորդ փուլում։
