Սոխումիի այսպես կոչված Միջազգային օդանավակայանն ընդունել է իր առաջին փորձնական թռիչքը Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից։ Թռիչքն իրականացրել է UVT Aero ավիաընկերությունը՝ Ռուսաստանի Թաթարստանի Հանրապետությունից, որը Եվրահանձնաժողովի կողմից ներառվել է «սև ցուցակում» և, որին արգելված է թռիչքներ իրականացնել Եվրամիության տարածքում: 2023 թվականի հուլիսին UVT Aero-ն պետք է Վրաստան բերեր ղազախական «Ակտոբե» ֆուտբոլային ակումբի խաղացողներին, սակայն պատժամիջոցների պատճառով Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը թռիչքի թույլտվություն չի տվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
«Այսօր շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։ Ավելի քան 30 տարի անց Սոխումիի օդանավակայանը ընդունել է այն ինքնաթիռին, որին մենք այդքան սպասում էինք»,- ասել է օկուպացված Աբխազիայի դե ֆակտո հանրապետության նախագահի պաշտոնակատար և նախագահի թեկնածու Բադրա Գյունբան։ Ինքնաթիռում գտնվող 21 մարդկանց թվում եղել են նաև աբխազ ուսանողներ։
Գյունբայի խոսքով՝ զբոսաշրջային սեզոնի մեկնարկով իրենք ակնկալում են կանոնավոր չվերթներ դեպի ռուսական քաղաքներ։ «Վստահ եմ, որ դեպի Ռուսաստան թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի»,- նշել է նա։

Փորձնական թռիչքին նախորդել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի այցը օկուպացված Աբխազիա։ Նրա խոսքով՝ «սկզբունքային նշանակություն ունի», որ օդանավակայանի վերակառուցումն ավարտվի մինչև մայիսի 1-ը։
«Վլադիսլավ Արձինբայի անվան Սոխումիի միջազգային օդանավակայանի» վերականգնման մասին այսպես կոչված համաձայնագիրը Ռուսաստանի և դե ֆակտո Աբխազիայի կառավարությունների միջև ստորագրվել է 2023 թվականի հունիսին։ Օդանավակայանը վերակառուցում է «Ենթակառուցվածքային զարգացում» ՍՊԸ-ն, որը պատկանում է Ռուսաստանի ներքին գործերի նախկին նախարար, ներկայումս Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Ռաշիդ Նուրգալիևի որդուն (կրտսեր) Ռաշիդ Նուրգալիևին։
Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը օդանավակայանը փոխանցել է ռուս ներդրողին՝ 49 տարով այն օգտագործելու իրավունքով։ Այտեղից 25 տարին «Ենթակառուցվածքային զարգացում» ՍՊԸ-ն կօգտվի հատուկ հարկային ռեժիմից, իսկ որոշակի արտոնությունները կշարունակվեն պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում։ Պայմանագրի համաձայն՝ օդանավակայանը պահպանում է իր երկակի նշանակության կարգավիճակը։
Սոխումիի օդանավակայանը բացվել է 1960-ականներին և գտնվում է Սոխումիից 18 կիլոմետր հեռավորության վրա՝ Բաբուշարա գյուղում։ Այն փակվել է 1993 թվականին Աբխազիայի հակամարտության հետևանքով։
