Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մոտ է ավարտին։ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ABC News-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ հաղթանակի ծրագիրը Ուկրաինայի հզորացումն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Այդ պատճառով մենք խնդրում ենք մեր ընկերներին, մեր դաշնակիցներին, որ մեզ ուժեղացնեն։ Սա շատ կարևոր է։ Մտածում եմ՝ մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան կարծում ենք։ Մենք մոտ ենք պատերազմի ավարտին։ Մենք պարզապես պետք է շատ ուժեղ լինենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Վլադիմիր Զելենսկին նաև նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «վախենում է» Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողություններից։
«Դա ճիշտ է։ Նա շատ է վախենում, քանի որ իր ժողովուրդը տեսել է, որ նա չի կարող պաշտպանել իր ողջ տարածքը»,- Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան կարող է միայն «ուժեղ դիրքերից դրդել Պուտինին դադարեցնել պատերազմը»։
Սեպտեմբերի 22-ից Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որի ընթացքում Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերին։ Բացի այդ, Զելենսկին պատրաստվում է նախագահ Ջո Բայդենին և հիմնական քաղաքական առաջնորդներին ներկայացնել Ուկրաինայի «Հաղթանակի ծրագիրը»։ Շաբաթվա վերջին նա Վաշինգտոնում կհանդիպի նաև նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի հետ։
