Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այսօր հերթական անգամ հարձակվել է «Մթիս Ամբեբի» լրատվականի վրա։ Նրան դուր չի գալիս, որ մեր լրատվականն անդրադառնում է Շովիում տեղի ունեցած ողբերգությանը տարերային աղետի առաջին իսկ րոպեներից։ Սա դուր չի գալիս իշխանության ներկայացուցիչներին և «Վրացական երազանք» քաղաքական թիմի առաջնորդներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Մեր պարտականությունն է հանրությանը տեղեկացված պահելը, հատկապես ճգնաժամի ժամանակ: Հիմա նույնպես միայն սրա վրա ենք կենտրոնանում։ Իշխանության նպատակը մեզ շեղելն է, մեր ուշադրությունը այլ հարցերին ուղղելը և հասարակության մեջ խառնաշփոթ ստեղծելը։ Մենք չենք պատրաստվում իշխանության հետ քաղաքական բանավեճի մեջ մտնել։
Կառավարությունը թույլ չի տալիս մեզ մտնել աղետի գոտի, սահմանափակել է հանրային տեղեկության հրապարակումը պետական գերատեսչություններում։ Փաստացի, մենք մի շարք փաստաթղթերի հասանելիություն չունենք։ Չնայած դրան՝ մենք կշարունակենք հետաքննել բնական աղետների պատճառները, բացահայտել հանցագործության նշաններ պարունակող փաստեր և անաչառ տեղեկություն տրամադրել հանրությանը։
Վերջին օրերին «Վրացական երազանքը» ագրեսիվ արշավ է իրականացնում «Մթիս Ամբեբիի» դեմ։ Սա սպառնում է մեր լրագրողների ֆիզիկական անձեռնմխելիությանը և մասնագիտական գործունեությանը, խորհրդարանի նախագահի, խորհրդարանական մեծամասնության առաջնորդի և այլ հասարակական գործիչների չհիմնավորված ու անպատասխանատու հայտարարությունները խրախուսում են բռնության վտանգավոր ձևերը։ Կոչ ենք անում պատկան մարմիններին ապահովել «Մթիս Ամբեիի» լրագրողների անվտանգությունը։
 
																 
                  
 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			 
				
			