«Մթիս Ամբեբի» առցանց հրատարակությունը Թբիլիսիի քաղաքային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ բնապահպանական վերահսկողության վարչության, գլխավոր դատախազության և ֆինանսների նախարարության քննչական ծառայության։ Լրատվականը պահանջում է հրապարակել Ճիաթուրայի մունիցիպալիտետում, 2015-2023 թթ «Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ի կողմից մթնոլորտային օդի աղտոտման վերաբերյալ եզրակացությունները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Այս տեղեկությունը «Մթիս Ամբեբին» Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից և Բնապահպանական վերահսկողության վարչությունից պահանջռլ է 2022 թվականի հոկտեմբերի 17-ին։
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը «Մթիս Ամբեբիին» գրավոր հաստատել է, որ մթնոլորտային օդի որակը որոշելու համար օդի աղտոտվածության ցուցիչ չափումներ է իրականացնում Վրաստանի 25 քաղաքներում, այդ թվում՝ Ճիաթուրայում, չորս փուլով (մարտ, հունիս, սեպտեմբեր, նոյեմբեր), թեև օդի որակի արդյունքների մասին տեղեկություն մեզ չեն փոխանցել։
Բնապահպանական վերահսկողության վարչությունը, որը պատասխանատու է օդի աղտոտվածության դեպքերին արձագանքելու համար, «Մթիս Ամբեբիի» կողմից տեղեկության պահանջից հետո գրավոր դիմել է դատախազությանը և քննչական ծառայությանը, պարզելու՝ փոխանցե՞լ նյութերը, թե ոչ։
Մթնոլորտային օդի աղտոտումը հանցագործություն է համարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 295-րդ հոդվածով և պատժվում է ինչպես աշխատանքի իրավունքից զրկելով, այնպես էլ ազատազրկմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով։
Քանի որ ստուգման արդյունքում Ճիաթուրայի մունիցիպալիտետի մթնոլորտային օդը զգալիորեն աղտոտված է եղել, ինչը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջությանը, Բնապահպանական վերահսկողության վարչությունը արձագանքման համար մի քանի տարի շարունակ նյութեր է ուղարկել դատախազություն և ֆինանսների նախարարության քննչական ծառայություն։
Հենց այս պատրվակով, որ Ճիաթուրայի օդի աղտոտվածության ապացույցները քրեական գործի մաս են կազմում, դատախազությունն ու քննչական ծառայությունը Բնապահպանական վերահսկողության վարչությանը մերժել են, որպեսզի այդ նյութերը փոխանցվեն «Մթիս Ամբեբիին»։
«Քննչական մարմիններն աննպատակահարմար են համարում նամակով պահանջվող տեղեկության տրամադրումը, քանի որ պահանջվող տեղեկության տրամադրումը կհանգեցնի գործով նյութերի բացահայտմանը, ինչը կխոչընդոտի օբյեկտիվ քննության շարունակմանը»,- հայտնել են «Մթիս Ամբեբիին» բնապահպանական վերահսկողության ծառայությունից։
Իրականում, դատախազությունը միայն օդի աղտոտվածության փաստերով քրեական գործ է հարուցել ու փաստացի ոչինչ չի քննվել։
«Մթիս Ամբեբին» կարծում է, որ մթնոլորտային օդի որակի մասին տեղեկությունը հրապարակային է, և որ ստուգման արդյունքները ոչ մի դեպքում չեն կարող գաղտնի մնալ, եթե անգամ հետաքննություն է սկսվել։
Վրաստանի Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի առողջության համար անվտանգ միջավայրում ապրելու իրավունք, յուրաքանչյուր ոք իրավունք ունի ժամանակին ստանալ ամբողջական տեղեկություն շրջակա միջավայրի վիճակի մասին։
Համաձայն «Շրջակա միջավայրի պահպանության մասին» Վրաստանի օրենքի՝ քաղաքացին իրավունք ունի ստանալ լիարժեք, օբյեկտիվ և ժամանակին տեղեկություն իր աշխատանքային և բնակության միջավայրի վիճակի մասին։
Ազգային օրենսդրության հետ մեկտեղ, Վրաստանի Օրհուսի կոնվենցիան պարտավորեցնում է բնապահպանական տեղեկատվության հրապարակայնությունը:
Թբիլիսիի քաղաքային դատարանը վարույթ է ընդունել «Մթիս Ամբեբիի» հայցը։
Մի քանի օր առաջ «Մթիս Ամբեբին» հրապարակել է լրագրողական հետաքննություն. «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունը, որը վիթխարի ֆինանսական օգուտներ է ստանում Ճիաթուրայում մանգանի արդյունահանումից, բացարձակապես անտեսում է օրենքները, անուղղելի վնաս է հասցնում բնությանը, վտանգում մարդկանց առողջությունը՝ ուղղակիորեն հողի մեջ թաղելով նրանց ունեցվածքն ու ապագայի հեռանկարները։ Այս գործում «Ջորջիան Մանգանեզի» դաշնակիցն ու պաշտպանը պետությունն է։ «Ջորջիան Մանգանեզը» Ճիաթուրայում և Սաչխերեում 16 430 հեկտար տարածքում հանքաքարի արդյունահանման լիցենզիա ունի մինչև 2047 թվականը։ Էկոլոգիական աղետից խուսափելու պատրվակով ընկերությունն արդեն 7-րդ տարին է՝ կառավարվում է հատուկ պետական կառավարչի կողմից։ Ընկերության գործունեությունն այլևս չի ստուգվում Բնապահպանական վերահսկողության վարչության կողմից։ Անկախ փորձագետների գնահատականներով՝ շրջակա միջավայրին հասցված վնասն առնվազն կրկնապատկվել է և իրավիճակը կրիտիկական է։