Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավար Նոնա Քուրդովանիձեն «Վիվամեդ» կլինիկայում տեսակցել է Մզիա Ամաղլոբելիին: Ինչպես նա է ասել լրագրողներին, «Բաթումելեբի»/«Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիրը շարունակում է հացադուլը, և այսօր նշանակված լրացուցիչ բուժզննումների արդյունքում կորոշվի՝ նրան բանտ կտեղափոխեն, թե ոչ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 5 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
- 6 Վրաստանն Ամերիկայի համար կարող է մեծ հաջողություն լինել, կամ մեծ խնդիր՝ Կովկասում. Զուրաբիշվիլի
«Մզիա Ամաղլոբելին արդեն 30-րդ օրն է հացադուլի մեջ է։ Նա շարունակում է հացադուլը և մնում է այստեղ՝ լրացուցիչ հետազոտությունների համար, սակայն նրա դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ պահանջում է, որ իրեն վերադարձնեն բանտ։ Իհարկե, այս ամենի վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն բժշկական հետազոտությունների արդյունքների հիման վրա։
Այս դեպքում շատ կարևոր է բժշկական ապացույցները։ Նրա տեղեկություններով, այսօր նախատեսվում է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել, որից հետո որոշում կկայացվի տեղափոխության հետ կապված։
[...] Մզիա Ամաղլոբելին, իր 30-օրյա հացադուլի ֆոնին, ֆիզիկապես թույլ է, թեև ասում է, որ իրեն ավելի լավ է զգում, քան մի քանի օր առաջ։ Այդ պատճառով նա կարծում է, որ հնարավոր է իրեն հետ բերեն բանտ»,- ասել է Քուրդովանիձեն։
Մզիա Ամաղլոբելին Ռուսթավիի թիվ 5 քրեակատարողական հիմնարկից փետրվարի 4-ին տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա։ Հանրային պաշտպանի կողմից ստեղծված բժիշկների խումբը կարծում է, որ եթե հացադուլը շարունակվի, Ամաղլոբելին պետք է մնա բուժհաստատությունում։
«Եթե նա չդադարեցնի հացադուլը, ապա պետք է լինի կլինիկայում, հսկողության տակ, որպեսզի բժիշկները ժամանակին արձագանքեն՝ ոչ միայն նրա կյանքը փրկելու, այլ նաև հետագայում հաշմանդամություն չունենալու համար»,- փետրվարի 7-ին Մզիա Ամաղլոբելիին այցելելուց հետո ասել է էնդոկրինոլոգ Էլենե Գիորգաձեն։
Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Բաթումելեբի»/«Նեթգազեթի» լրատվականների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է երկու անգամ։ Առաջին անգամ նրան ձերբակալել են վարչության օժանդակ շենքի պատին բողոքի պաստառ փակցնելու համար, իսկ երկրորդ անգամ՝ Բաթումիի ոստիկանապետի վրա հարձակվելու մեղադրանքով, իսկ փաստաբաններին երեք ժամ թույլ չեն տվել տեսակցել նրան։
Ձերբակալությունից հետո Ամաղլոբելին դարձել է դաժան վերաբերմունքի զոհ։ Նրա խոսքով՝ ոստիկանական բաժանմունքում ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեն թքել է իր դեմքին և փորձել ֆիզիկական բռնություն գործադրել՝ թույլ չտալով ջուր խմել և օգտվել զուգարանից։
«Բաթումելեբին» տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները բանավոր վիրավորում Մզիա Ամաղլոբելիին այն բանից հետո, երբ նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Ինքը՝ ոստիկանապետը, հայհոյել է նրան և սպառնացել քրեական կարգով ձերբակալել։
Ամաղլոբելին դեռ չի ստացել տուժողի կարգավիճակ, մինչդեռ Դգեբուաձեն շարունակում է պաշտոնավարել:
Իրավապաշտպանները պնդում են, որ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ճնշում, քանի որ լրագրողի արարքը՝ նրան ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։ Նրանք դատախազությանը կոչ են անում անհապաղ դիմել դատարան և միջնորդել փոխել խափանման միջոցը՝ կալանքը։
Մզիա Ամաղլոբելիին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։
![Վրաստանի լուրեր](/images/a2.png#joomlaImage://local-images/a2.png?width=80&height=80)