Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։ Նա այս պաշտոնում կփոխարինի Յենս Ստոլտենբերգին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Հունիսի 20-ին Մարկ Ռյուտեի թեկնածությանը սատարել են դաշինքի բոլոր 32 անդամները։ Նրա միակ մրցակիցը՝ Ռումինիայի նախագահ Կալուս Յոհանսոնը, ռազմական դաշինքին հայտնել է, որ հանել է իր թեկնածությունը։
Մարկ Ռյուտեն պաշտոնին կնշանակվի հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, իսկ հոկտեմբերին նա կսկսի իր պաշտոնավարումը։ Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը կլրանա հոկտեմբերի 1-ին։
«Մեծ արտոնություն էր աշխատել որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, հատկապես ՆԱՏՕ-ի համար այս վճռորոշ և կարևորագույն ժամանակաշրջանում: Պատիվ է եղել աշխատել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների հետ, բայց ամեն ինչ պետք է ավարտվի, և իմ պաշտոնավարումը կավարտվի հոկտեմբերի 1-ին։ Ես հեռանում եմ պաշտոնից՝ իմանալով, որ դաշինքը հիմա շատ մոտ է իմ փոխարինողի մասին որոշմանը: Թեկնածուն Մարկ Ռյուտեն է։ Նա մեծ մարդ է, երկար տարիներ վարչապետ է, նա հաստատապես հավատում է անդրատլանտյան միությանը։ Նա ընկեր է և գործընկեր։ Այնպես որ, ՆԱՏՕ-ն շատ լավ ձեռքերում կլինի»,- հունիսի 19-ին հայտարարել է Ստոլտենբերգը։
57-ամյա Մարկ Ռյուտեն Նիդերլանդների վարչապետն է արդեն 14 տարի։ 2006-2023 թվականներին նա եղել է Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության (VVD) ղեկավար։ VVD-ն Եվրախորհրդարանի «Նորացրո՛ւ Եվրոպան» (Renew Europe) քաղաքական խմբի անդամ է, որը վերջին ընտրություններում ստացել է 80 մանդատ և դարձել խորհրդարանի երրորդ ուժը։
