Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) միջազգային դիտորդական առաքելության ղեկավարներից մեկը, Վրաստանում ԵՄ նախկին դեսպան Պեր Էքլունդը հայտարարել է, որ նախընտրական շրջանը չէր համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների հիմնարար չափանիշներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հրավիրված մամուլի ասուլիսում Պեր Էքլունդն ասել է, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում գրանցվել է ընտրողների բարձր մասնակցություն, ինչը հաստատում է Վրաստանի քաղաքացիների հավատարմությունը ժողովրդավարական գործընթացին։
«Հասկանալի է, որ նախընտրական շրջանը չէր համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների հիմնարար չափանիշներին։
Դիտորդական առաքելությունները, դիտորդական գործընթացները խարխլելու, խոչընդոտելու պետական ջանքերը, քաղաքացիական հասարակության դեմ ուղղված օրենքների հրապարակումը, սպառնալիքները, ընտրողներին և դիտորդներին ահաբեկելը, ինչպես ընտրությունների նախաշեմին, այնպես էլ ընտրությունների օրը, խաթարեցին գործընթացի արդարությունը ամբողջությամբ»,- ասել է Էքլունդը։
NDI-ի պատվիրակության դիտորդներն աշխատել են Վրաստանի 10 շրջաններում։ Ինչպես ասել է Պեր Էքլունդը, իրենք եզրակացրել են, որ քվեարկությունը հիմնականում օրինական է, սակայն դիտորդական խմբերը նշել են «նախորդ ընտրությունների համեմատ խախտումների զգալի աճ, ներառյալ բռնության կիրառումը և քվեաթերթիկների լցոնումը»:
