Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել Գիորգի Շանիձեին, ով ձերբակալվել էր ռուսական օրենքի դեմ բողոքի ցույցի ժամանակ և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Սալոմե Զուրաբիշվիլին ներման մասին հրամանագիրը հրապարակել է այսօր՝ սեպտեմբերի 20-ին։ Գիորգի Շանիձեն արդեն լքել է քրեակատարողական հիմնարկը։
Գիորգի Շանիձեն քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասով՝ խորհրդարանի հսկողության տեսախցիկը վնասելու մեղադրանքով, ձերբակալվել է 2024 թվականի մայիսի 8-ին։ Ձերբակալությունից հետո դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի երկրորդ մասով, որը վերաբերում է կանեփի ապօրինի աճեցմանը և պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով։
«Եթե քաղաքական հայցը չլիներ, ինձ ընդհանրապես չէին ձերբակալի և դրսում կլինեի։ Ազատազրկումն ինձ չի պատկանում»,- սեպտեմբերի 16-ին Շանիձեն դիմել է դատավոր Միխեիլ Ջինջոլիային՝ մինչ մեղադրական դատավճիռը հրապարակելը։
Ըստ առկա տեղեկությունների՝ նախագահին ներման խնդրանքով դիմել է ինքը՝ Գիորգի Շանիձեն։ Նա Լազարե Գրիգորիադիսից հետո երկրորդ անձն է, ով ձերբակալվել է ռուսական օրենքի դեմ ցույցերի համար քրեական կարգով, և ում ներում է շնորհել Սալոմե Զուրաբիշվիլին։
