Նախագահը վետո է դրել կանանց քվոտաների վերացման օրենսդրական փոփոխությունների վրա

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի նախագահը վետո է դրել ընտրական օրենսգրքում խորհրդարանի ընդունած փոփոխության վրա, որը նախատեսում է կանանց քվոտաների վերացում։ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ գենդերային քվոտաների վերացումը ևս մեկ հետընթաց է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Խորհրդարանը ապրիլի 4-ին երրորդ՝ վերջնական ընթերցմամբ, 85 կողմ, 22 դեմ ձայներով հավանություն տվեց ընտրական օրենսգրքի փոփոխություններին։ Քաղաքական կուսակցություններն այլևս պարտավորություն չեն ունենա գենդերային քվոտաների պահանջներին համապատասխան լրացնել իրենց ընտրական ցուցակները։

Փոփոխությունների նախաձեռնողները «Գիրչի» կուսակցության անդամներն են, ովքեր կարծում են, որ քվոտաների վերացումը հավասար պայմաններ կստեղծի, և տղամարդիկ և կանայք իրավահավասար կլինեն։ «Ինչպե՞ս կարող է արտոնությունների չեղարկումը պայքար լինել կանանց դեմ»,- ասել է Ալեքսանդր Ռաքվիաշվիլին՝ ի պատասխան քննադատությանը։

Փոփոխությունը ներառված է նաև «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքում։ Մասնավորապես, վերացվում է այն գործիքը, որը կուսակցություններին լրացուցիչ ֆինանսական խթաններ է առաջարկում՝ կապված կին թեկնածուների ցուցակներում համապատասխան համամասնությամբ ընդգրկվելու հետ։

Նախագահի վետոն քննարկման է ուղարկվել խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողով, որից հետո այն կանցնի լիագումար նիստի։ «Վրացական երազանքն» ու «Գիրչին» բավարար ձայներ ունեն վետոն հաղթահարելու համար։ Ընդդիմության կարծիքով՝ իշխող կուսակցությանը ձեռնտու է նախընտրական ցուցակում տեղ գտնել «տեղացի ֆեոդալների համար»։

2020 թվականին իշխող կուսակցության աջակցությամբ ընտրական օրենսգրքում փոփոխություն է մտցվել, ըստ որի՝ կուսակցությունները պարտավոր են 2024 թվականի հոկտեմբերի 26-ի և դրան հաջորդող՝ մինչև 2028 թվականը անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների համար կուսակցական ցուցակները կազմել այնպես, որ ցուցակի յուրաքանչյուր քառյակում առնվազն մեկը լինի կին։ «Վրացական երազանքի» նախաձեռնությամբ 2023 թվականի փետրվարին գենդերային քվոտայի կանոնը երկարացվել է մինչև 2032 թվականը։ Գենդերային քվոտաները վերաբերում են նաև մունիցիպալիտետների սակրեբուլոներին: Մասնավորապես, մինչև 2032 թվականը ներառյալ կայանալիք մունիցիպալիտետի մարմինների ընդհանուր ընտրությունների համար կուսակցական ցուցակի յուրաքանչյուր երեք թեկնածուից առնվազն մեկը պետք է լինի կին։

Գենդերային քվոտաների հարցը Վրաստանի համար Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 12 կետից բաղկացած հանձնարարականների 9-րդ կետի մաս էր կազմում։ 2023 թվականի վերջին Եվրահանձնաժողովը դա կատարված է համարել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):