Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել 2024 թվականի խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին և ընտրությունները նշանակել հոկտեմբերի 26-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Որոշման օրը մոտենում է, ընտրության օրը, փրկության օրը։
Այսօր մենք գործ ունենք ոչ թե սովորական ընտրությունների հետ, երբ քաղաքացին ընտրում է, թե որ քաղաքական ուժն է առավել մոտ իր աշխարհայացքին, այլ գործ ունենք երկրի ապագան փրկելու հետ։
Այսօրվա մեր ընտրությունը էկզիստենցիալ է: Այս ընտրությունն է որոշելու երկրի ճակատագիրը երկար տարիներ, և այդ պատճառով ես, որպես նախագահ, իմ ասելիքն ունեմ այս ընտրություններում։ Եթե սա սովորական ընտրություններ լիներ, մրցակցություն տարբեր քաղաքական ուժերի միջև, ես ասելու ոչինչ չէի ունենա։
Մեզ ուզում են համոզել, որ դա մի տեսակ ընտրություն է լինելու պատերազմի և խաղաղության միջև։ Սա սուտ է, քանի որ պատերազմի վտանգը հնարավոր չէ կանխել ընտրություններով, և ոչ ոք երբեք չի ընտրում պատերազմը։ Այսօր Վրաստանում ոչ ոք պատերազմ չի ուզում և ոչ ոք դրան չի պատրաստվում։ Մեկուսացումը, ներքին հակամարտությունը, ձեր առաջնահերթությունների և նպատակների լղոզումը մեծացնում են թշնամու ախորժակը, այսինքն՝ պատերազմի վտանգը։ Փոխարենը՝ համարձակությունը, միասնությունը, պարզությունը սիրողի կամ թշնամու հետ, լավագույն պաշտպանությունն է երկրի անվտանգության համար։ Եվ ճիշտ է, մենք պետք է պատրաստվենք ընտրության, որը (սա ասում եմ առաջին իսկ օրվանից) համարժեք կլինի հանրաքվեի՝ Եվրոպա, թե Ռուսաստան։
Մենք պետք է որոշենք գլխավորը՝ ով ենք մենք, ինչ ենք, ուր ենք գնում և ինչ ենք ուզում՝ անցյալ, թե առաջընթաց, ազատությո՞ւն, թե՞ ստրկություն, բռնապետությո՞ւն, թե՞ ժողովրդավարություն, միակուսակցական իշխանություն, թե բազմակուսակցական իշխանություն, ինքնության պաշտպանություն և հզորացում, թե օկուպացված տարածքներում ապրող մեր քաղաքացիների ճակատագիրը, արժանապատվություն, թե անսկզբունքայնություն, քրիստոնեական հանդուրժողականություն, թե ռուսական բռնությունը, ուրիշների անհանդուրժողականությունը, անկախություն, թե օկուպացիա՝ տեսանելի կլինի դա, թե անտեսանելի: Վրաստանի պատմության մեջ հազվադեպ է եղել նման հնարավորություն սեփական կամքն արտահայտելով հանգիստ, միանշանակ, առանց պատերազմի ու հակասությունների որոշել սեփական ճակատագիրը։
Հենց այն պատճառով, որ մենք ո՛չ պատերազմ ենք ուզում, ո՛չ ներքին հակամարտություն, պետք է ժողովրդի կամքն արտահայտել այնքան բացահայտ և այնքան հստակ, որ ոչ ոք չփորձի դեմ գնալ այդ կամքին. այսպես կպահպանվի կայունությունը։
Սա մեզանից պահանջում է լիարժեք մոբիլիզացված լինել, ցրել մեր վախերը և հասկանալ սեփական պատասխանատվությունը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 5 տոկոսային շեմով։ Կուսակցությունների մեծ մասը պատրաստվում է ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով։ Ընտրողները համամասնական ընտրակարգով չորս տարի ժամկետով կընտրեն Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորի։
Այսօրվանից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, և ընտրական օրենսդրությամբ նախատեսված նախընտրական քարոզարշավի շրջանակներում մի շարք կարգավորումներ են դրվել։
