Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի կարծիքով՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը, թե ռուսերեն լսելը խնդիր է՝ այլատյացություն է։ Նրա խոսքով՝ սուտ է, որ Ռուսաստանի քաղաքացիներն առանց վերահսկողության հատում են Վրաստանի սահմանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
- 6 Աղմկոտ նիստից հետո ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը
«Ռուսաստանը օկուպացրել է մեր երկու շրջանները։ Այս օկուպացիային պետք է վերջ տալ, և որ ամենակարևորն է՝ այս օկուպացիային վերջ տալ առանց հավելյալ զոհերի, այլ ոչ թե ինչպես «Ազգային շարժումն» է պատկերացնում, որ Վրաստանում պայքարը պետք է տանել կրակով ու սրով։
Ինչ վերաբերում է Վրաստանում գտնվող ռուսներին և Ռուսաստանի քաղաքացիներին, ապա վերջերս Սալոմե Զուրաբիշվիլիի այլատյաց հայտարարությունն այն մասին, որ ռուսաց լեզուն լսելը վրաց ժողովրդի համար խնդիր է, սա բացարձակ այլատյացություն է, որից բոլորը պետք է զերծ մնան։ Ի վերջո, մենք Վրաստանում ունենք ավելի քան 10 000 քաղաքացի, որոնց համար ռուսաց լեզուն մայրենի լեզու է։ Ազգության, էթնոսի մասին խոսելը այլատյացություն է, ինչը ամոթալի է։ Ինձ չի զարմացնում դա լսել տիկին Սալոմե Զուրաբիշվիլիից, ով խախտել է սահմանադրությունը...»,- ասել է Պապուաշվիլին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերին CBS հեռուստաընկերության կողմից Վրաստանի մասին պատրաստած հաղորդման շրջանակներում խոսել է ռուսական օկուպացիայի մասին։
«Շատ մտահոգիչ է, երբ սեփական երկրում կան մարդիկ, ովքեր խոսում են թշնամու լեզվով, այնպես են վարվում, որ կարծես տանն են։ Այս սահմանը պետք է պահպանվի, որպեսզի ապագայում չունենանք միջադեպեր, որոնք թույլ կտան Ռուսաստանին օգտագործել իր սիրելի դոկտրինը՝ ռուսալեզու քաղաքացիների պաշտպանությունը»։
Հարցին, թե ինչու Վրաստանը չի հրաժարվում ՌԴ քաղաքացիներին ընդունելուց, Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է, որ այս հարցն ուղղվում է իշխանություններին. «Ցավոք, ես գործադիր իշխանություն չունեմ»,- ասել է նա։
2023 թվականի հունվար-հունիսին Ռուսաստանից ժամանել է 578 հազար այցելու, ինչը 2 անգամ ավելի է 2022 թվականի հունվար-հունիսի ցուցանիշից։ Ռուս այցելուների մի մասն իրականում ներգաղթյալներ են և երկար ժամանակով հաստատվել են Վրաստանում։ Ըստ Սաքստատի՝ 2022 թվականին Ռուսաստանի 62 300 քաղաքացի է մնացել Վրաստանում ապրելու նպատակով։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի հետազոտության համաձայն՝ 2023 թվականի 6 ամսում Վրաստանում գրանցվել է 6 539 ռուսական ընկերություն, իսկ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր գրանցվել է 21 326 ընկերություն։ 2022 թվականի մարտից Վրաստանում 3 անգամ ավելի շատ ռուսական ընկերություններ են գրանցվել, քան 1995-2021 թվականներին։ 2022-2023 թվականներին գրանցված ընկերությունների 96%-ը անհատ ձեռնարկություններ են, ինչը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի քաղաքացիների մի մասը Վրաստան է տեղափոխվել երկարաժամկետ բնակության և բիզնեսով զբաղվելու նպատակով։