Նախարարությունը հերքում է Քվեշեթի-Կոբիի կառուցվող թունելում աշխատողների մահվան և վիրավորվելու փաստը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը չի հաստատում Կազբեգիի մունիցիպալիտետի Քվեշեթի-Կոբիի կառուցվող թունելում մի քանի աշխատողների մահվան և վիրավորվելու մասին տեղեկությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Անկախ աղբյուրները, այդ թվում՝ թունելի շինարարության վրա աշխատող անձինք, «Մթիս Ամբեբիին» հաստատել են, որ օդափոխության համակարգը 2 օր չի գործել, ինչի պատճառով թունելում մեծ քանակությամբ թունավոր գազ է կուտակվել։

«Տուժածներից մեկը տեղի բնակիչ է։ Նա մեքենայով մտել է թունել, իսկ հետո ուշանալու պատճառով մյուսները գնացել են օգնության։ Նա գտնվել է մոտ 5 կիլոմետր խորությունում։ Առողջական ծանր վիճակով վերջինս տեղափոխել են հիվանդանոց։ Նրան դուրս հանելուց տեսել են, որ մի քանի բանվոր մահացել է։ Ոչ ոքի թույլ չեն տվել մտնել թունել։ Տեղեկությունը գաղտնի է պահվել։ Ոչ ոք ձայն չի հանում՝ վախենալով կորցնել աշխատանքը»,- մեզ հետ զրույցում ասում են տեղացիները։

Թունելում վիրավորվածի անունը հայտնի է «Մթիս Ամբեբիին»։ Գաղտնիության պայմանով ականատեսները հաստատել են նրան թունելից դուրս բերելու և հիվանդանոց տեղափոխելու փաստը, սակայն տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը, որի ենթակայության տակ է գտնվում ավտոճանապարհային դեպարտամենտը, կտրականապես հերքում է կառուցվող թունելում ոչ միայն բանվորների զոհվելու, այլև վիրավորվելու փաստը։

«Մթիս Ամբեբին» դիմել է նաև ՆԳՆ: Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ իրենք տեղեկություն չունեն Քվեշեթի-Կոբիի թունելում աշխատողների մահվան կամ վիրավորվելու մասին, և հետևաբար, հետաքննություն չի սկսվել։

Անցյալ տարվա ամռանը նույնպես կառուցվող Քվեշեթի-Կոբի թունելում թունավոր գազից մեկ բանվոր էր զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Նշենք, որ պետական ​​գերատեսչություններից ոչ մեկն այն ժամանակ նույնպես դեպքի մասին տեղեկություն չէր հրապարակել, իսկ ամբողջ օրվա ընթացքում «Մթիս Ամբեբիին» չէին հաստատում աշխատողների վիրավորվելու և մահվան փաստերը։ ՆԳՆ-ն միայն լրատվամիջոցներում տեղեկության տարածումից հետո պարզաբանեց, որ սկսվել է հետաքննություն՝ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտմանը, որը հանգեցրել է մարդու մահվան կամ այլ լուրջ հետևանքների։

Թունավոր գազը թունելում կուտակվում է հորատման պայթյունի ժամանակ: Այն դուրս է գալիս թունելի խորքից՝ չունի հոտ և բացարձակապես աննկատ է տարածվում, բարձր կոնցենտրացիայի դեպքում առաջացնում է ծանր թունավորումներ կամ մահ։

Ձնահոսքի վտանգի պատճառով Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունն արգելվել է մի քանի օրով և վերականգնվել է երեկ՝ ուշ երեկոյան։

«Մթիս Ամբեբին» փորձում է ճշտել հավելյալ մանրամասներ և տեղեկությունը կթարմացվի։

Քվեշեթի-Կոբի 9 կիլոմետրանոց թունելի շինարարությունը սկսվել է 2021 թվականի մայիսին, և այժմ ընթանում են հորատման աշխատանքները։ Նախագծի շրջանակներում պետք է կառուցվի ընդհանուր 23 կմ ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ և 5 թունել։ Ավտոճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ նոր ճանապարհը 11 կմ-ով կկրճատի Քվեշեթիից Կոբի հեռավորությունը, իսկ ճանապարհը 1 ժամի փոխարեն կտևի 15 րոպե։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1,2 մլրդ լարի։ Շինարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ADB) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) ֆինանսական աջակցությամբ։ Նախագծի ավարտը նախատեսված է 2024 թվականին։ Նոր ճանապարհն անցնում է Խադայի հովտով և Վրաստանն ու Ռուսաստանը կապող միջազգային նշանակության ճանապարհի մի մասն է։ Ջվարիի լեռնանցքում առատ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով ձմռանը մի քանի օր անընդմեջ փակվում է գործող ճանապարհը, և երկու կողմից կիլոմետրերով խցանումներ ստեղծում ռուսական, թուրքական, հայկական և ադրբեջանական տրանսպորտային ընկերությունների բեռնատարների համար։ Ջվարի լեռնանցքի փակվելու հետևանքով տուժում են նաև Կազբեգիի բնակիչները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):