Ընդդիմադիր 49 պատգամավորների մանդատները չեղարկվել են, 2 կուսակցություն բյուջեից այլևս ֆինանսավորում չի ստանա

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» խորհրդարանը վաղաժամկետ դադարեցրել է երեք ընդդիմադիր քաղաքական միավորումների 49 պատգամավորների մանդատները։ Մանդատների չեղարկման մասին դիմումներ են ներկայացրել «Միասնություն-Ազգային շարժումը», «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Ուժեղ Վրաստանը»։ Նրանք չեն ճանաչում խորհրդարանի լեգիտիմությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այսօրվանից «խորհրդարանի անդամի» լիազորություններից զրկվել են՝

  • «Կոալիցիա հանուն փոփոխությունների» անդամները՝ Նանա Մալաշխիա, Նիկա Մելիա, Զուրաբ Գիրչի Ջափարիձե, Գիգա Լեմոնջավա, Թենգիզ Թևզաձե, Ցոտնե Կոբերիձե, Գիորգի Կիրթաձե, Իվանե Ճղոնիա, Խաթունա Սամնիձե, Օկտայ Կազումով, Մայա Կոպալեիշվիլի, Բորիս Կուրուա, Անա Գոգոլաձե, Գիորգի Բուտիկաշվիլի, Գիորգի Իմեդաշվիլի, Էլենե Խոշտարիա, Սոփիո Գոլեթիանի, Մարիկա Արևաձե, Անի Քավթարաձե։ 
  • «Միասնություն-Ազգային շարժման» անդամները՝ Թինա Բոկուչավա, Գիորգի Վաշաձե, Սոփո Ջափարիձե, Կոբա Նակոփիա, Գիա Ջափարիձե, Պետրե Ցիսկարիշվիլի, Գիգի Ծերեթելի, Իրակլի Խվադագիանի, Թամար Կորձաիա, Իրակլի Պավլենիշվիլի, Կախաբեր Օկրիաշվիլի, Ռամազ Նիկոլեիշվիլի, Էկա Խերխեուլիձե, Լևան Խաբեիշվիլի, Լաշա Բաքրաձե, Անա Ծիթլիձե։
  • «Ուժեղ Վրաստանի» անդամները՝ Մամուկա Խազարաձե, Անա Դոլիձե, Բադրի Ջափարիձե, Անա Նացվլիշվիլի, Լևան Ցուցքիրիձե, Իրակլի Կուպրաձե, Քեթևան Թուրազաշվիլի, Սաբա Բուաձե, Սալոմե Սամադաշվիլի, Դավիթ Ռակվիաշվիլի, Թամար Լալիաշվիլի, Գրիգոլ Գեգելիա, Լևան Սամուշիա, Փիքրիա Չիխրաձե։

Մանդատների չեղարկման արդյունքում «Ուժեղ Վրաստանը» և «Միասնություն-Ազգային շարժումը» զրկվեցին նաև պետբյուջեից ֆինանսավորում ստանալու իրավունքից։ Ինչ վերաբերում է «Հանուն փոփոխությունների կոալիցիային», ապա վերոնշյալ միավորումը ավելի վաղ հրաժարվել էր պետական ​​ֆինանսավորումից՝ դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

ԿԸՀ նախագահի նոյեմբերի 26-ի հրամանագրի համաձայն՝ կուսակցությունների տարեկան ֆինանսավորումը սահմանվել է հետևյալ կերպ.

  • «Վրացական երազանք» – 6 100 265 լարի,
  • «Միասնություն-Ազգային շարժում» – 1 556 080 լարի,
  • «Կոալիցիա հանուն փոփոխությունների Գվարամիա Մելիա Գիրչի Դրոա» – 1 645 805 լարի,
  • «Գախարիան հանուն Վրաստանի» – 1 307 605 լարի,
  • «Ուժեղ Վրաստան՝ Լելո, Հանուն ժողովրդի, Հանուն ազատության» – 1 414 610 լարի,
  • «Վրաստանի հայրենասերների դաշինք» – 752 995 լարի,
  • «Գիրչի» – 811 115 լարի։

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և «Վրացական երազանքի» խորհրդարանի լեգիտիմությունը չի ճանաչում նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, որը, ԿԸՀ տվյալներով, ստացել է 12 մանդատ։ Կուսակցության անդամները պատգամավորական մանդատը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմումներ չեն ներկայացրել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։