Խորհրդարանական ընդդիմության անդամները պահանջում են անհապաղ փակել Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստանի սահմանը։ Խորհրդարանի անդամ, «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեի կարծիքով՝ սահմանի փակումը միակ լուծումն է՝ ազգային շահերին սպառնացող «ավելորդ վտանգից» խուսափելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«Մենք տեսնում ենք, որ վերջին օրերին ամեն օր տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներ մտնում են Վրաստան և հսկայական հերթ է գոյանում Լարսի անցակետում։ Ըստ այդմ, մեր պահանջն է՝ անհապաղ ժամանակավորապես փակել սահմանը ՌԴ քաղաքացիների համար։ Թող լինի միայն երեք բացառություն՝ Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունենան վերադառնալու իրենց հայրենիք, Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վրացի մեր հայրենակիցները և իրավունք տրվի մարդասիրական նպատակներով Վրաստան մուտք գործել, եթե կա որևէ հատուկ դեպք։ Առաջիկա շաբաթներին Վրաստանի բնակչության 10 տոկոսը Ռուսաստանի քաղաքացիներ կլինեն։ Ըստ այդմ, դա սպառնալիք կլինի Վրաստանի ազգային շահերի համար»,- ասել է Վաշաձեն։
«Ստրատեգիա Աղմաշենեբելին» նաև խնդրագիր է հրապարակել՝ Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան արգելելու պահանջով:
«Վլադիմիր Պուտինի կողմից սեպտեմբերի 6-ին հաստատված «արտերկրում Ռուսաստանի հումանիտար քաղաքականության նոր հայեցակարգը» հատկապես տագնապալի է։ Նոր հայեցակարգում ընդգծվում է, որ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի և Մոլդովայի հետ հարաբերություններում հաշվի է առնվելու այդ երկրներում ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանության հարցը։ Մինչ այժմ Ռուսաստանը բազմիցս օգտագործել է այսպես կոչված «Ռուսախոս և ռուս քաղաքացիների շահերի պաշտպանությունը»: Հենց այդպես եղավ 2008-ին Վրաստանի վրա հարձակման ժամանակ, 2014-ին Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ և կրկին 2022-ին Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ, որը հանգեցրեց Վրաստանի և Ուկրաինայի տարածքների օկուպացմանն ու բռնակցմանը»։
«Լելո» կուսակցությունը քննարկում է վիզային ռեժիմի ներդրման համար օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու հարցը։ Կուսակցության ներկայացուցիչ Սալոմե Սամադաշվիլիի խոսքով՝ այն պայմաններում, երբ Եվրամիությունը խստացրել է ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման կանոնները, իսկ անդամ մի քանի երկրներ ընդհանրապես փակել են իրենց սահմանները, Վրաստանը մնում է «ամենահեշտ վայրը», որտեղ նրանք կարող են մուտք գործել և մնալ առանց վիզայի:
«Հաշվի առնելով մեր անվտանգության մարտահրավերները՝ անհրաժեշտ է քննարկել Ռուսաստանի Դաշնության հետ վիզային ռեժիմի ներդրումը։ Քանի որ կառավարությունն այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել, այլ ուղղակիորեն հայտարարում է, որ չի էլ պատրաստվում դա քննարկել, մենք նախաձեռնում ենք սկսել Վրաստանի խորհրդարանում համապատասխան օրենսդրական փոփոխությունների ընդունման քննարկումը։
Մենք կարծում ենք, որ պետք է փոփոխություններ կատարվեն «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում, որը գործադիր իշխանությանը կհանձնարարի ՌԴ քաղաքացիների համար խիստ և կարճաժամկետ վիզային ռեժիմ մտցնել։
Պարզ է, որ պետք է թույլ տալ որոշակի բացառություններ»,- նշում է Սամադաշվիլին։
Այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց այսպես կոչված մասնակի զորահավաքի մասին, քաղաքացիները զանգվածաբար լքում են երկիրը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ սեպտեմբերի 21-ից հետո Դաշնությունը լքել է 261 հազար տղամարդ։ Այդ պատճառով Ռուսաստանը քննարկում է իր սահմանները փակելու այն քաղաքացիների համար, որոնք ենթակա են զորակոչի։
Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթները դադարեցվել են: Ռուսաստանի քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել երրորդ երկրի միջոցով կամ ցամաքային սահմանով՝ Վերին Լարսի կողմից։ Սեպտեմբերի 22-ից ռուս-վրացական սահմանին մի քանի կիլոմետրանոց մեքենաների հերթ է գոյացել:
Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևի տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում երկու ուղղություններով սահմանը հատել է 37 հազար ավտոմեքենա և ավելի քան 115 հազար մարդ։
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով՝ մաքսային վարչությունն աշխատում է հատուկ ծանրաբեռնվածության պայմաններում՝ երկիր մուտք գործող և երկիրը լքողների թվի ավելացման պատճառով.
«Բոլորս տեսնում ենք, որ ավելացել են հոսքերը՝ ժամանումները, ինչպես բեռնափոխադրումների, այնպես էլ ֆիզիկական անձանց, ովքեր հատում են Վրաստանի սահմանը։ Այս ուղղությամբ իրավիճակը վերահսկելի է։
Սահմանի հատման հետ կապված, այսպես ասած, դրամատիկ իրավիճակ չկա։ Մաքսային և սահմանային հսկողությունն իրականացվում է սահմանված կանոններով, ինչը նշանակում է, որ անցակետերում հավաքվում է համապատասխան տեղեկություն, կատարվում վերլուծություն, և միայն դրանից հետո որոշում է կայացվում այս կամ այն անձի հետ կապված»։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ռուս-վրացական սահմանի մոտ տեղակայել է զրահատեխնիկա (ԲՏՌ) և ռուս զինվորականներ՝ պաշտոնական ընթացակարգերի խախտումով, պահեստազորի կողմից սահմանը հատելու դեպքերը կանխելու համար: Անվտանգության ծառայությունը կեղծ է որակել տարածված տեղեկությունը, թե իբր նախատեսվում է սահմանին անցակետ տեղադրել։
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի խոսքով՝ երեկ ՌԴ քաղաքացիների հոսքի ավելացման պատճառով, Վրաստանը Լարսի սահմանային անցակետ է ուղարկվել ոստիկանական լրացուցիչ ուժեր: