«Ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլին պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել վարչապետին, իսկ «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն Ղարիբաշվիլիին կոչ է անում հրաժարական տալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Երեկ «Պիրվելի» հեռուստաընկերությունը հրապարակել է կոնկրետ փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ
այն թռիչքները, որոնց մասին խոսում ենք, և Իրակլի Ղարիբաշվիլիի ճանապարհորդությունները բյուջեից մոտ 200 հազար լարի կպահանջեին։ Նաև ռեստորանը, որտեղ նա նշել է կնոջ ծննդյան օրը, կարժենար մոտ 700 000 լարի։
Խոսքը երկու միջոցառման՝ նրա արձակուրդի և ծննդյան օրվա մասին է, որոնցում Ղարիբաշվիլին ծախսել է շուրջ 900 հազար լարի։ Այստեղ չմոռանանք նրա 300 հազար լարիանոց ձեռքի ժամացույցը, կես միլիոն լարի արժողությամբ 2 ավտոմեքենան։ Վերջին շրջանում անընդհատ լսում ենք, որ Նունուկա Թամազաշվիլիին անտառ է նվիրել, ծննդյան օրն է, Նունուկային հանգիստ է պետք, Նունուկայի ընկերուհիներին պետք է աշխատանքի տեղավորել և այլն։
Մեր հիմնական պահանջը միայն քաղաքական պատասխանատվությունը չէ։ Նրա հրաժարականից հետո Բիձինա Իվանիշվիլին Ծուլուկիանիին կնշանակի, թե օրինակ, Իրակլի Կոբախիձեն, սա վրաց ժողովրդի համար ոչինչ չի բարելավի, իսկ այս մարդը՝ Իրակլի Ղարիբաշվիլին, իրոք պետք է ձերբակալվի։ Ուստի, դատախազին՝ Բիձինա Իվանիշվիլիի մեկ այլ օգնական Իրակլի Շոթաձեին, ուզում եմ նրան ասել. եթե նա կոնկրետ միջոցներ չձեռնարկի Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ, նա նույնքան մեղսակից է այդ հանցագործություններին, որքան Իրակլի Ղարիբաշվիլին»,- ասել է Խաբեիշվիլին և Վրաստանի խորհրդարանում «Վրացական երազանքի» անդամներին կոչ է արել հեռանալ մեծամասնությունից։
«Ստրատեգիա Աղմաշենեբելիի» նախագահ Գիորգի Վաշաձեն Իրակլի Ղարիբաշվիլիին կոչ է արել հրաժարական տալ։
«Վարչապետը, որը ժամանակ չունի Շովիի համար, Գուրիայի բնական աղետից տուժած մարդկանց համար, ուղղակիորեն սաբոտաժ է անում ԵՄ ինտեգրման գործընթացը՝ իր անձնական նպատակների համար օգտագործելով պետական գումարները և այն մարդկանց հարկերը, որոնց պետք է փրկեր, երբ Շովիի ողբերգության ժամանակ հայտնվել են ծանր վիճակում։
Պարզվում է, որ վարչապետի որդու համար մատչելի են չարտերային թռիչքներ՝ Ամերիկա սովորելու համար։ Սա այն անարդարությունն է, որ կատարվում է երկրում։ Նրանց համար տնտեսությունն աճում է ինչպես երկնիշ, այնպես էլ եռանիշ թվերով։ Նրանք արդեն այն մակարդակի վրա են, որ հսկայական խնջույքներ են կազմակերպում․ վարչապետի կինը փոքրիկ ծննդյան տոնի հո չի՞ նշի։ Պետք է երեխայիդ հատուկ չվերթով տանես, նա սովորական ինքնաթիռ հո չի՞ նստի, ինչպե՞ս կարող է։ Հենց սա է երկիրը ղեկավարելու ռուսական չափանիշը, երբ ժողովուրդը դժբախտության մեջ է, իսկ վերնախավը գերհարուստ է»,- ասել է Վաշաձեն։
«Լելո» կուսակցությունը պահանջում է վարչապետի նկատմամբ իմպիչմենտի ընթացակարգ սկսել։
«Պիրվելի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարական ինքնաթիռն օգտագործել է անձնական նպատակներով։ Վարչապետը կառավարական ինքնաթիռով Թբիլիսիից Մյունխեն է տարել իր ավագ որդուն՝ 18-ամյա Նիկոլոզ Ղարիբաշվիլիին, ով ընդունվել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարան, այնտեղից էլ ինքնաթիռով մեկնել է ԱՄՆ։ Կառավարության վարչակազմը հաստատել է, որ վարչապետն իսկապես օգտագործել է կառավարական ինքնաթիռը՝ անձնական նպատակներով Թբիլիսիից Մյունխեն թռչելու համար, սակայն ըստ հայտարարության վարչապետը չի մեկնել պետության հաշվին։ «Սա Վրաստանի վարչապետի մասնավոր այցն էր, և նա է պատասխանատու այս այցի հետ կապված ծախսերի համար»,- «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։
Չնայած հանրային բարձր հետաքրքրությանը, Իրակլի Ղարիբաշվիլին կամ կառավարության վարչակազմը մինչ այժմ չեն հրապարակել կառավարական ինքնաթիռի օգտագործման համար կնքված պայմանագիրը և ծառայության արժեքի վճարումը հաստատող փաստաթղթերը, եթե այդպիսիք կան։