«Ազգային դեմոկրատական ինստիտուտ» (NDI) ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությունը սկսում է հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը։ Պատվիրակության կազմում են 9 տարբեր երկրների 22 քաղաքական և քաղաքացիական առաջնորդներ, ընտրական փորձագետներ և տարածաշրջանային մասնագետներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Դիտորդական առաքելությունը կգլխավորեն ԱՄՆ նախկին կոնգրեսական և ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի նախկին օգնական Թոմ Մալինովսկին, Վրաստանում ԵՄ նախկին դեսպան Պեր Էկլունդը և NDI-ի նախագահ դոկտոր Թամարա Քոֆման Ուիթսը:
«Սա առաջին ընտրություններն են այն բանից հետո, երբ Վրաստանը դիմեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Սա Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն է տալիս որոշել իրենց երկրի ուղին։ Միևնույն ժամանակ, սա հնարավորություն է Վրաստանի կառավարության և բոլոր քաղաքական դերակատարների համար՝ ապացուցելու իրենց հավատարմությունը ժողովրդավարական ընթացակարգերին և արժեքներին»,- ասել է Մալինովսկին։
Վրաստան այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ կունենա տարբեր դերակատարների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կառավարության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության առաջնորդների, տեղական դիտորդների և քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ։
Ընտրություններին դիտարկելիս պատվիրակությունը հատուկ ուշադրություն կդարձնի հետևյալ հարցերին. ընտրական վարչարարություն, օրենսդրություն, տեղեկատվական և մեդիա միջավայր, քաղաքական մթնոլորտ և նախընտրական քարոզարշավի միջավայր, ինչպես նաև հասարակության տարբեր խմբերի ներգրավում ընտրական գործընթացներում՝ թե՛ թեկնածուների և թե՛ ընտրողների առնչությամբ։
Անմիջապես ընտրությունների օրը ընտրական առաքելությունը վերահսկելու է քվեարկության օրվա գործընթացների վարումը Վրաստանի 9 շրջաններում և Թբիլիսիի ընտրական տեղամասերում, ներառյալ տեղամասերի բացման, քվեարկության, ձայների հաշվման, արդյունքների փոխանցման և հրապարակման գործընթացը:
«Սա հնարավորություն է համաշխարհային ասպարեզում Վրաստանի՝ որպես հաջողակ և ապագային միտված դեմոկրատիայի տեղն ամրապնդելու համար։ Բոլոր քաղաքական կուսակցությունների պարտականությունն է ցույց տալ, որ Վրաստանը, չնայած աճող քաղաքական բևեռացմանը, շարունակում է առաջընթաց գրանցել ժողովրդավարության ուղղությամբ և թափանցիկ է, բազմակարծիք և հավատարիմ ժողովրդավարությանը», - ասել է Պեր Էկլունդը:
NDI-ն Վրաստանում ընտրություններին հետևում է 1992 թվականից։ Ինստիտուտի տնօրենի խոսքով՝ ընտրական առաքելությունը միջազգային հանրության աջակցության ցուցադրումն է Վրաստանում հուսալի ընտրությունների և ժողովրդավարական կառավարման համար, իսկ գալիք ընտրությունները «կարևոր իրադարձություն են երկրի ժողովրդավարական ապագայի համար»։
Ընտրություններից հետո NDI-ի միջազգային դիտորդական առաքելությունը կներկայացնի նախնական զեկույց՝ բացահայտումներով և առաջարկություններով։
