Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ 2022 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությունը լուրջ հարված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
«Ընդհանուր առմամբ Նենսի Փելոսին հայտնի է որպես հայամետ քաղաքական գործիչ, և նրա պատվիրակության կազմում Կոնգրեսի հայամետ անդամների առկայությունը ուղղակիորեն խոսում է այս մասին։ Հաշվի առնելով, որ մոտենում են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, կարծես թե Փելոսին օգտագործում է այս այցը ԱՄՆ-ի հայկական լոբբիստական շրջանակների աջակցությունը ստանալու և սեփական ներքաղաքական օրակարգն առաջ մղելու համար: Անընդունելի է քաղաքական ինտրիգները և լոբբիստական շահերը ԱՄՆ ներքաղաքական օրակարգից, Հայաստանի միջոցով, տեղափոխել հարավկովկասյան տարածաշրջան։
Նենսի Փելոսիի Հայաստանում արած հայտարարությունները պետք է դիտարկել որպես հայկական քարոզչության վրա հիմնված հայտարարություն: Սա լուրջ հարված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Նման միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները ծառայում են ոչ թե տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ լարվածության ավելացմանը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նենսի Փելոսին Երևան է ժամանել սեպտեմբերի 17-ին։ Նա ասել է, որ ԱՄՆ «Կոնգրեսը դատապարտում է Ադրբեջանի մահացու և անօրինական հարձակումը Հայաստանի տարածքին։ Այս հարձակումն անընդունելի է և սպառնում է այդքան անհրաժեշտ խաղաղության համաձայնագրի հեռանկարին, խաղաղ գործընթացի հաջողությանը»:
Նենսի Փելոսիի Երևան կատարած այցի ընթացքում բողոքի ցույց է տեղի ունեցել, որի ընթացքում ցույցի մասնակիցները Հայաստանից պահանջել են դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ):
Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին սկսված ինտենսիվ ռազմական գործողություններից հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ռուսաստանի Դաշնությանը։ ՀԱՊԿ-ը որոշել է իրավիճակի գնահատման նպատակով ուղարկել դիտորդական առաքելություն, որը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 15-ին գեներալ-գնդապետ Անատոլի Սիդովորի գլխավորությամբ։ Սեպտեմբերի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Հայաստանը հույս է ունեցել ՀԱՊԿ-ից ստանալ ռազմական և քաղաքական աջակցություն՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու և ադրբեջանական զինուժին իր տարածքից դուրս բերելու համար։ Գրիգորյանի խոսքով՝Հայաստանի հույսերը չեն արդարացել:
Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։ Նախնական տեղեկություններով՝ հայկական կողմից զոհվել է 135 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը կարողացել է օկուպացնել Հայաստանի 10 քառակուսի կիլոմետր տարածք։ Փաշինյանն այս փուլում տեղին չի համարում ռազմական դրություն հայտարարելը:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Կազմակերպության հիմնական նպատակներից է անդամ երկրների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը, ինչին հասնելու համար, ըստ կանոնադրության, անդամ երկրները նախընտրում են քաղաքական միջոցները»։
