ՆԳ նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեի հայտարարությամբ՝ Թբիլիսիում, Աջարիայում, Գուրիայում, Սամեգրելոյում և Շիդա Քարթլիում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 18 մարդ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
«Գողական աշխարհին» անդամակցելու մեղադրանքով ձերբակալվածներն են՝ 1966 թվականին ծնված Մ.Ց.-ն, 2002 թվականին ծնված Է.Կ.-ն, 1970 թվականին ծնված Դ.Ի.-ն (մականունը՝ «Իավա»), 1994 թվականին ծնված Գ.Դ.-ն, 1978 թվականին ծնված Ի.Ա.-ն (մականունը՝ «Կոտո»), 1960 թվականին ծնված Գ.Ն.-ն։
«Գողական աշխարհի» գործունեությանն աջակցելու փաստով ձերբակալված են՝ 1991 թվականին ծնված Ն.Գ.-ն (մականունը՝ «Լոպե»), 1985 թվականին ծնված Բ.Գ.-ն, 1988 թվականին ծնված Լ. Գ.-ն, 1996 թվականին ծնված Լ.Ս.-ն, 1960 թվականին ծնված Շ.Թ.-ն (մականունը՝ «Խասիկո»)։
«Օրենքով գողին» և «գողական աշխարհի» անդամին դիմելու փաստի առթիվ ձերբակալվել են՝ 1986 թվականին ծնված Պ.Ս.-ն, 1970 թվականին ծնված Մ.Թ.-ն, 1992 թվականին ծնված Լ.Թ.-ն, 1978 թվականին ծնված Ռ.Ա. 1974 թվականին ծնված Վ.Խ.-ն (մականունը՝ «Բուլալա»), 1973 թվականին ծնված Մ.Թ.-ն, 1962 թվականին ծնված Ն.Ց.-ն։
Հանցագործությունները պատժվում են մինչև 15 տարվա ազատազրկմամբ։
«Գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները շփվել են արտասահմանում «օրենքով գողերի» հետ՝ քաղաքացիների միջև ֆինանսական վեճերը հարթելու և անձնական օգուտներ ստանալու նպատակով։ «Օրենքով գողեր» Ռուսլան Գեգեչկորիի, Թենգիզ Խոփերիայի, Ջեյրան Կինծուրաշվիլիի, Ռևազ Մլիլաձեի (մականունը՝ «Պիտկինա») և Պաատա Բաքրաձեի ցուցումով կազմակերպվել են այսպես կոչված գողական հանդիպումներ, որոնց մասնակցել են վիճաբանող կողմերը։
Մեղադրյալները տարբեր ժամանակներում ու վայրերում, այսպես կոչված գողական ավանդույթների համաձայն՝ որոշումներ են կայացրել, և վիճաբանող կողմերից մեկը պարտավորվել է մյուսին վճարել որոշակի գումար, ինչպես նաև՝ ի շահ իրենց։ Եթե նրանք չեն ենթարկվել «օրենքով գողերի» ցուցումներին, ապա ենթարկվել են բանավոր և ֆիզիկական բռնությունների։
Մեղադրյալների անձնական և բնակելի տներում խուզարկության արդյունքում ոստիկանները որպես ապացույց առգրավել են հրազեն, փամփշտատուփ, պարկուճներ, թմրամիջոց՝ «Մարիխուանա», գումար, համակարգչային տեխնիկա և բջջային հեռախոսներ, որոնց միջոցով նրանք շփվել են արտասահմանում գտնվող «օրենքով գողերի» և իրար հետ»,- ասել է Կուպատաձեն։