«Պիրվելի» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեի ավտոմեքենայից գողություն կատարելու գործով մեկ անձ է ձերբակալվել։ Ձերբակալվածի ինքնությունը հայտնի չէ, սակայն, ինչպես «Պիրվելիին» են հայտնել ՆԳՆ-ից, նա նախկինում նույնպես գողության մեջ է բացահայտվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Լրագրողի մեքենան, որը կայանված է եղել Թբիլիսիի կենտրոնում՝ Կոտե Աբխազի փողոցում, կողոպտել են հուլիսի 13-ի գիշերը։ Մելաձեի խոսքով՝ գողը վերցրել է միայն արտաքին հիշողության քարտը, որն օգտագործել է լրագրողական գործունեության համար։ Բացի այդ, Նոդար Մելաձեն կարծում է, որ կողոպտիչը մեքենայում նաև «կոնկրետ փաստաթղթեր» է փնտրել։
«Իմ բողոքից հետո ինձ հետ կապվեցին ՆԳՆ-ից, ասացին, որ ինձ տուժող են ճանաչել ու տվել այս կարգավիճակը։ Եկա քննչական մարմին։ Քննիչի հետ զրույցում պարզեցի, որ այս հանցագործությունը, ըստ ոստիկանության, բացահայտվել է, թեև ինձ չեն ասում, թե ով է նա, ինչ շահ ուներ, արդյո՞ք քրեական անցյալ ունի։ Փաստ է, որ մեքենայից վերցվել են միայն այն իրերը, որոնք ինձ համար կարևոր են եղել իմ լրագրողական գործունեությունն իրականացնելու համար»,- ասել է Մելաձեն ոստիկանությունում հարցաքննվելուց հետո։
Նոդար Մելաձեն կարծում է, որ կատարվածը «կողոպուտի իմիտացիա է», որի նպատակն է վախեցնել իրեն։ Նա հիշում է «Առաջին հերթին Վրաստանը» շարժման առաջնորդ Վատո Շաքարիշվիլիի սպառնալիքը, թե ինքը լինելու է հարձակման հաջորդ թիրախը՝ «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիրներից Միշա Մշվիլդաձեի վրա հարձակումից հետո։
ՆԳՆ-ում գործը քննվում է քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, որը վերաբերում է գողությանը։
