Վրաստանի ՆԳՆ-ը դատական հայց է ներկայացրել «Պուբլիկա» լրատվականի լրագրող, ֆոտոլրագրող Ալեքսանդր Քեշելաշվիլիի դեմ։ Ներքին գործերի նախարարությունը դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկված լրագրողին մեղադրում է մանր խուլիգանության և ոստիկաններին անհնազանդության մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 5 Վրաստանն Ամերիկայի համար կարող է մեծ հաջողություն լինել, կամ մեծ խնդիր՝ Կովկասում. Զուրաբիշվիլի
- 6 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
Ալեքսանդր Քեշելաշվիլին ծեծի էր ենթարկվել նոյեմբերի 29-ին բողոքի ցույցը ցրելու ժամանակ, որից հետո ապօրինի ձերբակալվել էր։ Ներքին գործերի նախարարությունը նրա նկատմամբ երկուսուկես ամիս անց վարչական վարույթ է հարուցել։ Թբիլիսիի քաղաքային դատարանում դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին, ժամը 16:00-ին:
«Առաջին օրը Ռուսթավելիի պողոտայում, Ճիճինաձեի փողոցի սկզբնամասում, դեռևս հատուկջոկատայիններն ու ջրցան մեքենաները չէին բերվել, նրանք շրջապատեցին ինձ և միանգամայն անհեթեթ իրավիճակում, ես սովորաբար կանգնած էի լրատվամիջոցների կողքին, բազմաթիվ այլ լրագրողների հետ, ինձ ձերբակալեցին, բայց մինչ ձերբակալելը ծեծեցին։ Մի քանի րոպե ծեծելուց հետո ինչ-որ մեկը ասաց, որ ինձ բռնեն, ապա հանձնեն պարեկային ոստիկանությանը։ Ինձ տարան բաժին, որտեղ երկու ժամ անց կեղծ արձանագրություն գրեցին, իբր ես բարձրաձայն հայհոյել եմ։ Իհարկե, ես հրաժարվեցի ստորագրել, քանի որ զբաղվում էի իմ մասնագիտական աշխատանքով, տեսախցիկներով էի հանրահավաքին»,- լրագրողներին ասել է Ալեքսանդր Քեշելաշվիլին։
Նրա խոսքով՝ դիմակավորները ծեծելուց բացի, նաև կողոպտել են իրեն, ինչը մինչ օրս չի քննվել։
«Միակ բանը, որ պետք է հարցնեմ [ՆԳՆ-ից] երևի այն է, թե ինչ են արել իմ տեսախցիկների հետ, արդյոք դրանք ինչ-որ տեղ գտե՞լ են, քանի որ դրանք անհետացել են մինչ օրս։
Նաև հույս ունեմ, որ կոտրված քթով ոչ մեկի ձեռքը չեմ ցավեցրել և ավելի վատ արդյունք չեմ ունենա։
Ես արդարություն չեմ ակնկալում, քանի որ իմ նկատմամբ բռնության և լիազորությունների չարաշահման դեպքը պետք է մինչ այժմ հետաքննված լիներ»,- նշել է Ալեքսանդր Քեշելաշվիլին։
Լրագրողն իր դեմ հարուցված վարույթը գնահատում է որպես լրատվամիջոցներին վախեցնելու և սահմանափակելու փորձ. «Կարծում եմ, որ սա տեղի է ունենում, որպեսզի նրանք կարողանան ազատորեն շարունակել անել այն, ինչ ուզում են, այդ թվում՝ հանցավոր գործողություններ, բռնության ենթարկել քաղաքացիներին՝ առանց լրատվամիջոցների կողմից դա լուսաբանելու և հանրությանը հասցնելու»։
Ձերբակալությունից մի քանի ժամ անց Ալեքսանդր Քեշելաշվիլին գրավի դիմաց ազատ է արձակվել և տեղափոխվել բուժհաստատություն, որտեղ նրա քիթը վիրահատել են:
Օրերս Թբիլիսիի քաղաքային դատարանը «Մթավարի արխիի» օպերատոր Սերգի Բարամիձեին բանավոր նախազգուշացում է տվել։ ՆԳՆ-ն քննադատական հեռուստաընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրել նոյեմբերի 19-ի բողոքի ակցիայի ժամանակ մանր խուլիգանության և ոստիկանությանը անհնազանդության մեջ, որտեղ նրան բռնի ուժով բերման են ենթարկել։ Դատավոր Մանուչար Ցացուայի որոշմամբ՝ մանր խուլիգանության գործով վարչական վարույթը կարճվել է, իսկ անհնազանդության դեպքում օպերատորը ճանաչվել է իրավախախտ։
Հատուկ քննչական ծառայությունը, որին հանձնարարված է հետաքննել իրավապահների կողմից կատարված բռնության, ինչպես նաև լրագրողի մասնագիտական գործունեությանը ապօրինի միջամտության դեպքերը, ՆԳՆ ոչ մի աշխատակցի դեռ պատասխանատվության չի ենթարկել։
![Վրաստանի լուրեր](/images/a2.png#joomlaImage://local-images/a2.png?width=80&height=80)