Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հերքել է այն տեղեկությունը, թե ռուսական օրենքի դեմ հանրահավաքը ցրելու ժամանակ ՆԳ նախարարության աշխատակիցները կիրառել են նաև ռետինե փամփուշտներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ոստիկանությունը գտնվում է խորհրդարանի ներքին տարածքում, մենք դուրս չենք եկել և փորձել ենք տարածքը ներսից պաշտպանել չարտոնված ներխուժումից։ Մենք օգտագործել ենք օրենքով նախատեսված հատուկ միջոցներ՝ պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենա։
Ռետինե փամփուշտներ, թեև մենք ունեինք դրանք օգտագործելու բոլոր օրինական հիմքերը, չօգտագործվեցին։
Ակցիայի մասնակիցներն օգտագործում են տարբեր իրեր, այդ թվում՝ դյուրավառ գազեր և անհայտ ծագման գազեր, որոնք չեն վաճառվում ոչ մի բաց ցանցում։ Մեզ անպայման կհետաքրքրի ու կպարզենք, թե ինչպես են այդ գործիքները հայտնվել այս մարդկանց ձեռքում։ Կտրականապես հերքում և հաստատում ենք, որ այս փուլի դրությամբ ՆԳՆ ոչ մի աշխատակից ռետինե փամփուշտ չի օգտագործել»,- ասել է Դարախվելիձեն ՆԳՆ-ում հրավիրված արտակարգ ճեպազրույցում։
Ռետինե փամփուշտը դիպել է խորհրդարանի դիմաց անցկացվող հանրահավաքի մի շարք մասնակիցների, այդ թվում՝ «Գիրչի - ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ, Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ Ցոտնե Կոբերիձեին։ Ռետինե փամփուշտից աչքի շրջանում վիրավորված 25-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց։
«Ինչպես ինձ ասացին, աչքը փրկվել է։ Ռետինե գնդակը դիպել է հոնքերի հատվածում։ Ինձ պատմեց, որ գազի բացթողման ժամանակ, երբ երեխաները գետնին են ընկել, օգնել է նրանց դուրս գալ, որի ժամանակ կրակել են իր վրա»,- պատմել է վիրավորի հայրը Կախա Դեմուրիշվիլին։
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի տեղեկատվության համաձայն՝ հանրահավաքին այլ հատուկ միջոցների հետ մեկտեղ արձանագրվել է նաև ռետինե փամփուշտների կիրառումը։ Կազմակերպությունը նշում է, որ հատկապես տագնապալի է ռետինե փամփուշտների օգտագործումը մոտ տարածությունից՝ կենսական կարևոր օրգանների (դեմքի, որովայնի) ուղղությամբ և/կամ այն անձանց նկատմամբ, որոնցից վտանգ չի առաջացել։
Արդեն երկրորդ օրն է, ինչ իշխանությունները ճնշում են քաղաքացիների խաղաղ ցույցը, ովքեր խորհրդարանի դիմաց բողոքում են ռուսական օրենքի դեմ։ Ներքին գործերի նախարարությունը նրանց դեմ օգտագործում է պղպեղի սփրեյ, ջրցան մեքենա և արցունքաբեր գազ։ Երեկ հատուկ ջոկատայինները հավանաբար ռետինե փամփուշտներով կրակել են ցուցարարների վրա։ Հանրահավաքի մասնակիցների մեծ մասը երիտասարդներ են, այդ թվում՝ դպրոցականներ։
Մայիսի 1-ին խորհրդարանը 83 կողմ, 23 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց ռուսական օրենքը, որը մասշտաբային բողոքի ցույցեր էր առաջացրել։ Քվեարկությունից առաջ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույց է անցկացրել, որի ժամանակ ասել է, որ «Վրացական երազանքը» չի պատրաստվում գնալ փոխզիջումների և հրաժարվել ռուսական օրենքից։