Ներքին գործերի նախարարության աշխատակիցները երկրի ողջ տարածքում տարբեր ժամանակներում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում թմրանյութային հանցագործությունների համար ձերբակալել են 55 անձի։ Նրանցից 37-ը մեղադրվում են թմրամիջոցների իրացման և իրացման փորձի մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 5 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեն կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ մեղադրյալները ներգրավված են եղել թմրամիջոցների իրացման սխեմաներում։ Մասնավորապես, տարբեր ինտերնետային հավելվածների և սոցիալական ցանցերի միջոցով, հետագայում վաճառքի համար, թմրամիջոցները տեղադրվել են որոշակի վայրերում, որոնք այնուհետև ուղարկվել են թմրամիջոց ձեռք բերելով հետաքրքրված անձանց՝ համապատասխան նշումներով և կոորդինատներով։
Մնացած 18 անձինք ձերբակալվել են խոշոր և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու, մարիխուանա ապօրինի ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրանյութ պարունակող բույսի ապօրինի տնկման և աճեցման մեղադրանքով։
«Ոստիկանությունը թմրանյութային հանցագործության մեղադրանքով ձերբակալվածների անձնական խուզարկության ընթացքում նրանց մատնանշած վայրերից, ինչպես նաև անձնական մեքենաների և բնակելի բնակարանների խուզարկության արդյունքում առգրավել է առանձնապես խոշոր չափի տարբեր տեսակի թմրամիջոցներ. «Հերոին», «Կոկաին», «Սուբոտեքս» «Հաշիշ», «Մդմա», «Ալֆա-ՊՎՊ», «Սուբոքսին», այսպես կոչված սինթետիկ թմրանյութեր՝ «Մետամֆետամին», «Մետադոն», «Տրամադոլ», «Մեֆեդրոն», «Մարիխուանա» և թմրանյութ պարունակող բույս՝ կանեփ։ Առգրավվել են նաև փոքր էլեկտրական կշեռքներ, մարիխուանայի աճեցման համար նախատեսված համապատասխան սարքավորումներ, կպչուն ժապավեններ և հավանաբար թմրամիջոցների վաճառքից ստացված գումարներ»,- ասել է Թեյմուրազ Կուպատաձեն։
Ըստ նրա՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործության համար ձերբակալվածներից մեկից առգրավվել է նաև ատրճանակ, 26 փամփուշտ և 2 փամփշտատուփ։
Հետաքննությունն անցկացվում է քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
