Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալվել է 27 մարդ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ձերբակալված են ինչպես Վրաստանի, այնպես էլ այլ երկրի քաղաքացիներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ապօրինի խոշոր և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու, ինչպես նաև թմրամիջոց «Մարիխուանա» և հոգեմետ նյութեր ապօրինի իրացնելու, իրացում նախապատրաստելու, իրացման փորձ իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է 15 անձ, որոնցից 4-ը օտարերկրացիներ են։
12 անձ, այդ թվում 4 այլ երկրի քաղաքացի մեղադրվում է Վրաստանում խոշոր և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներմուծման և արտահանման, ապօրինի ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև «Մարիխուանա» թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման և պահպանման, իրացման, իրացման փորձի և թմրամիջոց պարունակող բույսի ապօրինի ցանելու, աճեցնելու մեջ։
«Երբ իրավապահները խուզարկություն են կատարել թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալվածների անձնական և բնակելի տներում, նրանց կողմից նշված տարբեր վայրերից առգրավվել են նաև մեծ քանակությամբ թմրամիջոցներ, այդ թվում՝ «Հերոին», «Կոկաին», «Բուպրենորֆին», «Մորֆին», «Թեբաին», «Կոդեին», «Մետադոն», «Ալֆա-ՊՎՊ», «Մեֆեդրոն», «Կլեպեդրոն», «Մետամֆետամին», «Լիրիկա», «Մարիխուան»: Ոստիկանությունը մեղադրյալներից որպես իրեղեն ապացույց առգրավել է նաև խոշոր չափի գումար և էլեկտրոնային կշեռքներ, որոնք հավանաբար ձեռք են բերվել թմրամիջոցների իրացման արդյունքում»,- հայտնել են ՆԳՆ-ից։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
