«Միացյալ ազգային շարժման» նախկին նախագահ Նիկա Մելիան և ընդդիմադիրներ Բաչո Դոլիձեն և Զվիադ Կուպրավան ազատ են արձակվել ձերբակալությունից հետո երրորդ օրը։ Ոստիկանությունը նրանց մեղադրում է վարչական կարգով անհնազանդության մեջ։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, որը վերաբերում է ոստիկանների վրա հարձակում գործելուն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
Սեպտեմբերի 22-ին Գլդանիում հարձակման են ենթարկվել «Ազգային շարժումից» Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատգամավոր Իրակլի Էձգվերաձեն և երեք այլ անձինք։ Էձգվերաձեի խոսքով՝ հարձակման պատվիրատուն Սակրեբուլոյում Գլդանիի մեծամասնական պատգամավոր, «Վրացական երազանքի» անդամ Կոնստանտին Զառնաձեն է։ Վերջինս հերքել է այս մեղադրանքը։
Դեպքից անմիջապես հետո Գլդանիում հավաքվել են տուժածների ընկերներն ու կուսակիցները, որի ժամանակ իրավապահները ձերբակալել են Նիկա Մելիային, Բաչո Դոլիձեին և Զվիադ Կուպրավային։ Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ Մելիան, Դոլիձեն և Կուպրավան խոչընդոտել են ոստիկանության աշխատակիցներին իրենց պարտականությունների կատարմանը, բանավոր և ֆիզիկական բռնության են ենթարկել նրանց և դիմադրել։ Միջադեպի տեսագրության մեջ չկան միջամտության և ֆիզիկական բռնության փաստեր։
Երեք ձերբակալվածներն էլ սեպտեմբերի 24-ին ազատ են արձակվել դատարանի դահլիճից։ Փաստաբանները դատավորից ժամանակ են խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար։ Գործընթացը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ն։
«Եթե որևէ մեկը դեռ պատրանք ուներ, որ այս իշխանությունից ինչ-որ բան դուրս կգա, մենք չենք կարողանա այս իշխանությունը դարձնել ժողովրդավարական իշխանություն։ Մեր խնդիրն այս իշխանությանը դեմոկրատական դարձնելը չէ, դա ուղղակի չկատարված ու անհասանելի առաքելություն է։ Այս իշխանությունը պետք է փոխվի, այն իշխանությունը, որը պաշտպանում է հանցագործներին։ Մենք տարբերություն չտեսանք ոստիկանական համազգեստով մարդկանց և մեր ընկերոջ վրա հարձակված ավազակների միջև։ Նրանք տարիներ շարունակ կատարյալ կոորդինացման մեջ են։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է կատարվում Գլդանիի շրջանում 2020 թվականից մինչ այժմ։ Գոյություն ունի հանցավոր խումբ՝ մի քանի հոգու գլխավորությամբ և անմիջականորեն կապված ոստիկանության հետ, գործում է համատեղ։ Դա քաղաքական հողի վրա նախապես ծրագրված զանգվածային արշավ էր։ Եթե այստեղ ինչ-որ մեկն այլ կարծիք ունի, այս մարդիկ օբյեկտիվության հետ կապ չունեն»,- ազատ արձակվելուց հետո ասել է Նիկա Մելիան։
Ներքին գործերի նախարարությունը 6 հոգու է ձերբակալել Իրակլի Էձգվերաձեի և ևս երեք անձի նկատմամբ խմբակային բռնության համար։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։
Դատախազությունը միջնորդում է մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։