Խորհրդարանի առաջին փոխնախագահ Գիորգի Վոլսկին հայտարարում է, որ Զուրաբ Գիրչի Ջափարիձեի նման ընդդիմության ներկայացուցչի կինը չի կարող աշխատել պետական գերատեսչությունում, որտեղ հասանելի են գաղտնի տեղեկություններ։ Զուրաբ Գիրչի Ջափարիձեի կինը՝ Նատա Քորիձեն, այսօր հայտարարել է, որ իրեն, վերակազմավորման պատճառով, ազատել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության անվտանգության քաղաքականության և եվրաատլանտյան ինտեգրման դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Եթե Զուրաբ Գիրչի Ջափարիձեի կինը հեռացվել է աշխատանքից, ես չգիտեմ, թե նա ինչ պաշտոն է զբաղեցրել, եթե նա հասանելիություն է ունեցել գաղտնի տեղեկություններին, իհարկե, նա չի կարող այդ տեղեկությունը կիսել մեկին, ով ամեն օր գործում է Վրաստանի դեմ, և կարծում եմ՝ Ջափարիձեն նման գործողությունների առաջնորդներից մեկն է.
Իմ անձնական կարծիքն այն է, որ նման ընդդիմադիրի ընտանիքի ներկայացուցիչը չի կարող աշխատել այնպիսի վայրում, որտեղ հասանելի է գաղտնի տեղեկություն։ Չգիտեմ՝ սա իրականություն է, թե ոչ, բայց փաստ է, որ չի կարող լինել։ Փաստ է, որ Զուրաբ Գիրչի Ջափարիձեն, տիրապետելով այդ գաղտնի տեղեկությանը, կարող է հակադրվել Վրաստանի շահերին»,- լրատվամիջոցներին ասել է խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Վոլսկին։
2012-2016 թվականներին Զուրաբ Գիրչի Ջափարիձեն «Ազգային շարժման» կուսակցական ցուցակով եղել է խորհրդարանի պատգամավոր։ 2020 թվականին նա կրկին պատգամավոր է դարձել «Գիրչի» կուսակցության ցուցակով, սակայն անձնական դիմումի հիման վրա 2021 թվականի նոյեմբերին վաղաժամկետ դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները։
Ջափարիձեն ասում է, որ իր կինը քաղաքական դրդապատճառներով է հեռացվել արտաքին գործերի նախարարությունից. «Մինչ այս չկարողացան այն պատճառով, որ եթե մինչև 3 տարեկան երեխա ունենաս, չեն կարող ազատել աշխատանքից, նույնիսկ վերակազմավորման նպատակով: Մեր դեպքում այնպես եղավ, որ երեխաներ ենք ունեցել 2013 և 2017 թվականներին։ Հետո համաճարակ եղավ, դրա պատճառով մեկ տարով հետաձգվեց ու հենց որ հնարավորություն ստացան, ազատեցին։ Կինս առաջինը չէ, մինչ այդ եղբորս ազատեցին ԱԳՆ-ից»։
Արտաքին գործերի նախարարությունը 2022 թվականի սեպտեմբերին հայտարարված վերակազմավորումը, որի արդյունքում Նատա Քորիձեն ազատվել է աշխատանքից, բացատրում է երկրի արտաքին քաղաքական նպատակներով. «Հաշվի առնելով, որ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրացիան Վրաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթ ուղղություններից է, նախարարությունում վերակազմավորման արդյունքում ստեղծվել է անվտանգության քաղաքականության և եվրատլանտյան ինտեգրման գլխավոր տնօրինությունը։ Նշված փոփոխությունը հանգեցրել է գերատեսչությունում գործող կադրային ստորաբաժանումների օպտիմալացմանը, այդ թվում՝ վարչության տնօրենի տեղակալի պաշտոնի չեղարկմանը։ Նախատեսվող վերակազմավորման մասին օրենքով սահմանված ժամկետում տեղեկացվում են նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցները։ Այդ թվում տիկին Նատա Քորիձեն նախազգուշացում է ստացել օրենքով սահմանված ժամկետներում կառուցվածքային ստորաբաժանումում իրականացվելիք փոփոխությունների մասին, ինչպես նաև հաղորդվում է, որ գործող օրենսդրությամբ, հետագա աշխատանքի տեղավորման նպատակով, նրա նկատմամբ իրականացվում են տեղափոխման գործընթացի համար անհրաժեշտ միջոցառումներ։