«Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի խոսքով՝ իշխող կուսակցությունը «շատ ձեռքբերումներ ունի բոլոր ուղղություններով», իսկ նրանք, ովքեր փորձում են քննադատել իրենց, «հայտնվում են շատ ծիծաղելի վիճակում»։ Այս մասին նա հայտարարել է իշխանական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Երբ Խազարաձեն ու Ջափարիձեն մտան քաղաքականություն, ես ուրախ էի, որ նրանք ֆինանսիստներ են ու ինչ-որ բան կանեն։ Ամենավատը դուրս եկան։ Խազարաձեն դուրս է գալիս ու ասում՝ որտե՞ղ է 100 ձեռնարկությունը։ Ջափարիձեն, կարծում եմ, եղել է հեռուստաալիքներից մեկում, և լրագրողը նրան ասել է՝ ես 500 կամ 700 ձեռնարկության ցուցակ ունեմ։ Կառուցվել է 700 նոր ձեռնարկություն, 800-ը վերազինվել է, ինչը պակաս կարևոր չէ, քան նորերը, շատ դեպքերում՝ ավելի թանկ։ Դուրս է գալիս, ասում է՝ ո՞ւր են 100 ձեռնարկությունները։ Որտե՞ղ է անվճար փողը, էժան փողը։ Միլիարդի մասին խոսվեց, երեք միլիարդից ավելի է ծախսվել, ու կարծում եմ՝ վեց նույնիսկ, երբ պետությունը տոկոսներ էր վճարում, շատ տարբեր ծրագրեր եղան, ու դա զարմանալի ազդեցություն ունեցավ։
Նման տնտեսական բում ունեցող երկիր չես կարող նշել։ Ամբողջ աշխարհում մենք առաջին տեղում ենք։ Վրաստանում հրաշքներ են կատարվում։
Խազարաձեն դուրս է գալիս ու ասում՝ ուզու՞մ ես ճահիճում ապրել։ Ինքը ճահիճը թողել է Անակլիայի տեսքով.... Ուրեմն անամոթաբար դուրս են գալիս ու ո՞ւր է հարյուր ձեռնարկությունը, ո՞ւր մնաց էժան փողը։ Ինչպես են մարդիկ հավատում նման պարզ ստերին, ես զարմացած եմ... Այս պահին աշխարհում տնտեսության նման աճ չկա։
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ես չեմ թվարկի, թե մենք ինչքան բան ենք արել Եվրամիություն մտնելու համար։ Ինքը՝ Եվրամիությունը ինչի՞ հիման վրա է այն դարձել հետաքրքիր՝ հենց քրիստոնեական արժեքների, հավասար մրցակցության, բիզնեսի անձեռնմխելիության, դատարանների անկախության, մենք բոլոր ուղղություններով նման ձեռքբերումներ ունենք, համեմատվում ենք երկրներին, ես վարկանիշներով ասեմ՝ կամ առաջինն ենք, կամ առաջընթացով մտնում ենք լավագույն եռյակ կամ հնգյակ։ Մենք զարմանալի ձեռքբերումներ ունենք բոլոր ուղղություններով։ Այն, ինչ արժևորում է իսկական Եվրոպան։
Ես Ուկրաինայի մեծ բարեկամն եմ և ինձ այդպիսին եմ համարում և խորապես ազդված եմ այնտեղ տեղի ունեցող իրադարձություններից։ Ես չէի ցանկանա մտնել այս Եվրոպա, ինչ անում են մեր աչքի առաջ։ Ո՛չ այն, ինչ իրականում կատարվում է Մոլդովայում, ով գիտի, թե ինչ է կատարվում, ինձ համար հետաքրքիր չէ այդպես մտնել։ Մենք պետք է մտնենք մեր մեջքը ուղղված։
Տեսեք այս տեմպերը, ինչո՞ւ ունենք այսպիսի տնտեսություն։ Ինչո՞ւ ունենք նման դատարան։ Դիտեք մեր միջազգային վարկանիշները, եթե չեք հավատում մեզ: Նախ, շուրջը նայեք, ամեն քաղաք փոխվել է, մարդիկ: Տեսեք, թե ինչ եղավ կարճ ժամանակում։ Բոլոր ուղղություններով ամեն ինչ երեք անգամ և ավելի է աճել»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը կկործանի երկրի տնտեսությունը. «Խազարաձեն ասում է պատժամիջոցներ կիրառենք Ռուսաստանի դեմ, ձեզ հազար լարի թոշակ կտամ։ Նա չի կարողանա հարյուր լարի վճարել։ Տնտեսագիտություն իմացողները գիտեն, հարյուր լարի թոշակ չեն կարողանա վճարել, վստահեցնում եմ, եթե այս պատժամիջոցները սահմանենք»։