Մառնեուլիի և Հուջաբիի եպիսկոպոս Գիորգին (Ջամդելիանի) արձագանքել է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների ղեկավար Մզիա Ամաղլոբելիի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ դատական նիստին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Ես նայեցի նրան և մտածեցի՝ մի՞թե մենք բոլորս մեր մայրերից չենք ծնվել։ Կանանց պաշտամունքը միշտ էլ առանձնահատուկ դեր և հարգանք է ունեցել մեր ազգում։ Տուժողը դատարանում հայտարարեց, որ օրենքը պետք է կիրառվի, և որ այս օրենքի համաձայն՝ կինը կարող է դատապարտվել 4-ից 7 տարի ազատազրկման՝ իրեն ապտակելու համար։
Ես հասկանում եմ, որ պետական ինստիտուտների վրա ձեռք բարձրացնելը բացարձակապես անընդունելի է և միշտ պետք է հետևի համապատասխան արձագանք, սակայն ես նման խիստ պատիժը համարում եմ անտեղի, չնայած այն հանգամանքին, որ ես՝ որպես քահանայապետ և միևնույն ժամանակ սովորական քաղաքացի, չեմ կիսում այս կնոջ քաղաքական հայացքները», - գրում է եպիսկոպոսը և դիմում Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին, որը հայտնի է որպես գործով տուժող.
«Իմ քրիստոնյա եղբայր և որդի, մի՞թե ձեզ վրացի մայր չի դաստիարակել, քույր կամ կին ունե՞ք, բարոյական օրենքները օտար են ձեզ համար, ներողամտությունը, որը հաճախ գերազանցում է գրավոր օրենքները»։
Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է հունվարի 12-ին՝ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանի վրա հարձակման համար, որը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում: Իրակլի Դգեբուաձեն ապտակի հետևանքով վնասվածք չի ստացել, չնայած պնդում է, որ «այտը ցավել է»: Ձերբակալությունից հետո Իրակլի Դգեբուաձեն թքել է Բաթումիի ոստիկանության շենքում ձեռնաշղթաներով գտնվող Մզիա Ամաղլոբելիի դեմքին: Կալանավորվածին մի քանի ժամ խմելու ջուր չեն տվել և թույլ չեն տվել օգտվել զուգարանից: Փաստաբաններին երեք ժամից ավելի թույլ չեն տվել հանդիպել նրան: Մզիա Ամաղլոբելիի ցուցմունքի համաձայն՝ Դգեբուաձեն նաև փորձել է ծեծել իրեն և նրան զսպել են ոստիկանները: Դատախազությունը չի հետաքննել Մզիա Ամաղլոբելիի դեմ կատարված հանցագործությունները:
Դիտեք «Վրաստանի լուրերի» ֆիլմը՝ Ամեն ինչ Մզիա Ամագլոբելիի գործի մասին:
