Երեկ Թելավիում կնոջը՝ Մարիամ Գամտկիցուլաշվիլիին սպանած 22-ամյա Թոռնիկե Գամխվետելաշվիլիին ոստիկանությունը բերման էր ենթարկել նաև սպանությունից 2 օր առաջ՝ ընտանեկան բռնության մեղադրանքով։ Դատախազությունը պահանջել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը, սակայն Թելավիի շրջանային դատարանի դատավոր Մամուկա Ծիկլաուրին 2000 լարիի չափով գրավ է կիրառել և ազատել բանտից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Դատավոր Մամուկա Ծիկլաուրին չի մեկնաբանում, թե ինչու է որոշում կայացրել ազատ արձակել ընտանեկան բռնության և սպառնալիքների մեջ մեղադրվողին։ Թելավիի շրջանային դատարանում «Վրաստանի լուրերին» թույլ չտվեցին ծանոթանալ վճռին, որից հետո պարզ կլիներ, թե ինչ հանգամանքների վրա է հիմնվել դատավորն այս որոշումը կայացնելիս։ Դատավորի օգնական Լանա Կվիրկվելիան «Վրաստանի լուրերին» հայտնել է, որ տուժողը դիմել է դատարան և խնդրել մեղադրյալի նկատմամբ կալանք չկիրառել։
«Վրաստանի լուրերի» կողմից ձեռք բերած տեղեկություններով՝ Թոռնիկե Գամխվետելաշվիլիին ոստիկանությունը ձերբակալել է հոկտեմբերի 5-ին՝ անչափահաս երեխաների ներկայությամբ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Հարցազրույցի արձանագրության մեջ Մարիամ Գամտկիցուլաշվիլին ասում է, որ ամուսինը վաղ առավոտյան ծեծել է իրեն։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել 112-ի ահազանգից հետո։
Թոռնիկե Գամխվետելաշվիլիին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ 126-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է ընտանիքի մի անդամի կողմից ընտանիքի մյուս անդամի նկատմամբ բռնությանը, համակարգված բռնությանը, շանտաժին կամ նվաստացմանը, որն առաջացրել է ֆիզիկական ցավ կամ տառապանք և որը չի պատճառել առողջական վնաս, 126-րդ պրիմա հոդվածի 2-րդ մասով՝ նույն արարքը, որը կատարվել է անչափահասի ներկայությամբ սեփական ընտանիքի անդամի նկատմամբ, 11-րդ պրիմա 151-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտանիքի անդամի նկատմամբ սպանության կամ առողջությանը վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքներ, երբ սպառնալիքի տակ գտնվող անձը ողջամիտ վախ ունի սպառնալիքն իրականացնելու համար։ Հանցագործությունը պատժվում է մինչև 3 տարի ազատազրկմամբ։
«Պաշտպանական կողմի միջնորդությունն էր, որպեսզի դատավորը մեղադրյալի համար գրավ կիրառի 2000 լարիի չափով։ Դատարանին ներկայացվել է տուժողի նամակը, որտեղ նա հայտնել է իր դիրքորոշումը, որ այս փուլում հաշտվել են և խնդրում է դատարանին չկալանավորել ամուսնուն։ Դատավորը հաշվի առավ մեր խնդրանքը և Թոռնիկե Գամխվեթելաշվիլիին հանդեպ կիրառեց գրավը։ Երբ պրոցեսն ավարտվեց ու գնացինք, կինը դրսում սպասում էր։ Նա ուրախացավ, նույնիսկ շնորհակալություն հայտնեց», - «Վրաստանի լուրերին» ասում է փաստաբան Նազի Սումբաձեն, ով պաշտպանում էր Թոռնիկե Գամխվետելաշվիլիի շահերը՝ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս։
- Տիկին Նազի, դատախազությունը որպես խափանման միջոց ի՞նչ էր պահանջում։
- Ազատազրկում:
- Երբ միջնորդեցիք գրավի կիրառումը, մինչ այդ դատարանը երբ ծանոթացավ տուժող կնոջ դիրքորոշման և պահանջի մասին, դատախազությունը փոխե՞լ է իր միջնորդությունը և համաձայնե՞լ է Ձեզ հետ։
- Ոչ, չեն փոխել, պահանջում էին կալանավորել։
- Դատախազությունը բողոքարկե՞լ է Թոռնիկե Գամխվետելաշվիլիին գրավի դիմաց ազատ արձակման որոշումը։
- Ես տեղեկություն չունեմ։ Մինչ ես լսել եմ սպանության պատմությունը, ոչ Թոռնիկեն, ոչ էլ որևէ մեկը ոչինչ չեն ասել ինձ այդ մասին։ Մեկ ամսվա ընթացքում գրավը պետք է վճարեինք, անշարժ գույքով էր պատրաստվում դա անել։ Նա նույնիսկ գրավը դեռ չի վճարել։
Վրաստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ գերատեսչությունը դատավոր Մամուկա Ծիկլաուրիի՝ հոկտեմբերի 6-ին կայացրած որոշումը բողոքարկել է Թբիլիսիի վերաքննիչ դատարանում, սակայն գրավի դիմաց ազատ արձակված անձը սպանել է կնոջը՝ մինչ բողոքի քննությունը։
Հոկտեմբերի 9-ին, ժամը 17:00-ի սահմաններում, երեխայի ներկայությամբ սպանվել է երեք անչափահաս երեխաների մայր Մարիամ Գամտկիցուլաշվիլին։
«6 տարեկան երեխան վազեց մոտս, ասաց շտապիր տատիկ, մորս քարշ տալով զուգարան է տանում ու խեղդում է, դանակը թաքցրել եմ նրանից: Մեկուկես տարեկան երեխան մնացել էր տանը, նրա ներկայությամբ է սպանել:
Նրան մի քանի օր առաջ բռնել էին, ինձ էլ էր հարվածել, բայց հարազատներն այնքան բան արեցին, որ բաց թողեցին»,- պատմում է սպանվածի մայրը՝ Լեյլա Փիրանիշվիլին։
Սպանված կինը երեխաների և ամուսնու հետ ապրում էր ծնողների մոտ՝ վարձակալած բնակարանում։
Ըստ ՆԳՆ-ի՝ հետաքննությամբ պարզվել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Թոռնիկե Գամխվետելաշվիլին դանակով մահացու վիրավորում է հասցրել Մարիամ Գամտկիցուլաշվիլիի կոկորդին և թաքնվել դեպքի վայրից։
Ոստիկանները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը, իսկ Թոռնիկե Գամխվետելաշվիլին քիչ անց ձերբակալվել է։ Ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանության դեպքի առթիվ հետաքննությունը տարվում է քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
2021 թվականի նոյեմբերի 29-ին դատավոր Մամուկա Ծիկլաուրին ազատ արձակեց «Վրացական երազանքի» նախկին պատգամավոր Զուրաբ Զվիադաուրին, որը մեղադրվում էր 27-ամյա Նիկա Կենչոշվիլիի կանխամտածված սպանության մեջ և նրա հետ միասին Ջաբա Ջանգիրաշվիլիին, ով մեղադրվում էր ապօրինի զենք կրելու մեջ։ Երկուսի դեպքում էլ դատավորը կալանքը փոխարինեց գրավով։ Վրաստանի դատախազությունը հատուկ հայտարարությամբ է արձագանքել Մամուկա Ծիկլաուրիի որոշմանը.
«Դատախազության համար պարզ չէ, թե Թելավիի շրջանային դատարանի դատավոր Մամուկա Ծիկլաուրին ինչով է առաջնորդվել և ինչ հանգամանքներով։ Մեղադրող կողմը դատաքննության ընթացքում լիովին հիմնավորված միջնորդեց որպես խափանման միջոց կալանքը թողնել ուժի մեջ և բողոքարկել իրական վտանգները, որոնք ազատության մեջ լինելու դեպքում կապված են մեղադրյալի կողմից կատարված հնարավոր նոր հանցագործությունների և վկաների վրա ազդեցության հետ։ Այդուհանդերձ, վերոնշյալ հանգամանքները դատավորի կողմից հաշվի չեն առնվել, ինչի պատճառով մեղադրյալի խափանման միջոցը փոխարինել է 50 000 լարի, իսկ մյուս մեղադրյալին՝ 5 000 լարի գրավով։ Նշենք, որ մինչդատական նիստում կայացված որոշումը չի բողոքարկվում, ուստի մենք զրկված ենք նշված որոշումը վերադաս ատյանում բողոքարկելու հնարավորությունից։ Մեղադրող կողմը գտնում է, որ դատավորի հիշյալ որոշումն անհիմն է, և նրա կողմից կիրառված խափանման միջոցը չի ծառայում խափանման միջոցի նպատակների իրականացմանը»։
Մամուկա Ծիկլաուրին դատավոր է աշխատում 2007 թվականից։ Եղել է Ռուսթավիի քաղաքային դատարանի դատավոր։ 2007-2009 թվականներին գործուղման հիմքով Մառնեուլիի շրջանային դատարանում կատարել է նախագահի լիազորությունները։ 2009-2017 թվականներին եղել է Թելավիի շրջանային դատարանի նախագահ։ 2017 թվականի մայիսից Թելավիի շրջանային դատարանի դատավոր է։ 2020 թվականի մայիսից նա այդ պաշտոնում նշանակվել է ցմահ՝ մինչև օրենքով սահմանված տարիքի լրանալը։