Այսօր Թբիլիսիի Վակեի այգու կենտրոնական հատվածում գտնվող նոր վերանորոգված շատրվանում 13-ամյա երեք երեխաներ հոսանքահարվել են։ Երեխաներից մեկը մահացել է, մյուսի առողջական վիճակը ծանր է՝ գտնվում է արհեստական շնչառության տակ: Երրորդի վիճակը բժիշկները բավարար են գնահատում: Քաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն և քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեն երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ծանոթացել են նոր շատրվանի ավարտված աշխատանքներին և «հանրությանը շնորհավորել վերջին տասնամյակների խոշորագույն ծրագրերից մեկի հաջող ավարտի կապակցությամբ»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Ականատեսների վկայությամբ երեխաների գնդակն ընկել է շատրվանի մեջ և նրանք մտել են ջուրը՝ այն դուրս բերելու համար։
«Երբ եկա, հանկարծ մի ճիչ լսվեց: Այս երեխաները պառկած էին ջրի մեջ, ես դրա ականատեսն եմ եղել։ Գոռում էին՝ օգնե՛ք, օգնե՛ք: Մի տղամարդ էր մտել նրանց հանելու համար: Եթե նա չցատկեր, ես կցատկեի։ Երբ երեխաները ճչում էին, ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Մեկին հանեցին, հետո մյուսին։ Չգիտեինք, որ այնտեղ է նաև երրորդը։ Երեխաները գոռում էին, որ երրորդն էլ կա: Այս մարդը չկարողացավ հանել երրորդին։ Ամեն անգամ, երբ մտնում էր, հոսանքը խփում էր։ Շատրվաններն անջատելուց հետո են հանել երրորդ երեխային։ Աղջիկը արդեն սևացել էր»,- «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում պատմել է ականատեսը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 12։00-ի սահմաններում։ Շտապ բուժօգնության խմբերը վիրավորներին տեղափոխել են Սիմոն Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկա։ Բժիշկ Իրակլի Փիրցխալաիշվիլիի խոսքով՝ աղջկա սիրտն արդեն կանգ է առել հիվանդանոց տեղափոխելու պահին՝ «վերակենդանացման միջոցառումներն անարդյունավետ են եղել, գրանցվել է կենսաբանական մահ»։
Բժիշկներին հաջողվել է կայունացնել երկրորդ տուժածի վիճակը, որից հետո նա տեղափոխվել է «Նյու Հոսփիթալս» մանկական առողջության կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Կենտրոնի ղեկավար Դավիթ Ցաբաձեն ասում է, որ տղայի վիճակը կայուն է, սակայն բարդություններ կարող են լինել առնվազն 72 ժամ ընթացքում։
«Այս պահին կենսական գործառույթները նորմալ սահմաններում են։ Հետազոտություններ են ընթանում տարբեր ուղղություններով, և հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի, սակայն կան որոշակի տեսակի բարդություններ, և մենք պատրաստ ենք պայքարել այդ բարդությունների դեմ։ Երեխային միացված է արհեստական շնչառություն: Ես չեմ կարող ասել, թե ինչ է եղել դրանից առաջ։ Քիչ տեղեկություն ունենք՝ հոսանքահարում է եղել, շոկ է եղել, տարել են Խեչինաշվիլի հիվանդանոց, ինտուբացիա են արել, թոքերի արհեստական օդափոխության են տեղափոխել, հետո մեզ մոտ»,- լրագրողներին ասել է բժիշկը։
Երեխաները սովորել են Թբիլիսիի 55-րդ հանրակրթական դպրոցում։ Կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Թամար Մախարաշվիլին ժամանել է «Նյու Հոսփիթալս» և հայտնել, որ երեխաներն այսօր դասի չեն եղել, ինչի մասին դասղեկը տեղեկացրել է ծնողներին։
«Տեղի է ունեցել մեծ ողբերգություն, և մենք ցավակցում ենք Մարիտա Մեփարիշվիլիի ընտանիքին։ Բոլոր բառերն անզոր են արտահայտելու տեղի ունեցած ողբերգությունը։ 55-րդ հանրային դպրոցում կոնկրետ այս երեխաները առավոտից դասի չեն ներկայացել։ Կանոնակարգի պահպանմամբ դասարանի ուսուցիչը ծնողներին տեղեկացրել է, որ երեխաները բացակայում են և չեն մասնակցում դասապրոցեսին։
Դասղեկը կատարել է այն պարտավորությունը, որն ունի դպրոցը, երբ երեխան դասի ժամանակ չի ներկայանում։ Ծանուցել է ծնողներին ընդհանուր ծնողական չաթի միջոցով: Երեխաների դասին չներկայանալու մասին ծնողներն արդեն տեղեկացված են եղել»,- ասել է փոխնախարարը։
«Ծանր փաստ է։ Մենք բոլորս հուզված ենք։ Նախաքննությունը սկսվել է, բոլոր պատկան մարմինները ներգրավված են, և ակնհայտ է, որ բոլորը կպատժվեն համապատասխան օրենքի սահմաններում։ Աշխատանքներ - կենտրոնական կապալառուն եղել է «Գրինսերվիսը», ենթակապալառուների մասին տեղեկություն չունեմ: Իհարկե, ստուգված է: Նախագիծը վաղուց ավարտված է։ Մենք երեկ ենք գնացել։ Ծանր թեմա է, բոլորս էլ նյարդայնացած ենք։ Սա բոլորի համար շատ մեծ պատասխանատվություն է, և, իհարկե, բոլորին կտրվի համապատասխան պատասխան»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Խեչինաշվիլիի կլինիկայից դուրս գալուց հետո։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, որը վերաբերում է էլեկտրական օբյեկտներում անվտանգության կանոնների խախտմանը, որը հանգեցրել է մարդկային զոհերի։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով։
Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության ծառայության ղեկավար Գիգա Գիգաշվիլիի խոսքով, Վակեի այգու կլոր շատրվանը նախքան շահագործման հանձնելը ստուգվել է և, հետևաբար, անվտանգ էր. «Շատրվանն ավարտվել և ստուգվել է։ Մենք ընդունել են փորձագիտական եզրակացության հիման վրա։ Քննությունն անցկացվել է հավատարմագրված քննական բյուրոյի կողմից։ Փորձարկված էր, հետազոտվել էր։ Ըստ այդմ՝ հետաքննությունը կպարզի կատարվածը։ Ոչ ոք չգիտի, թե ինչն է դրա պատճառը: Կանցկացվի փորձաքննություն և կորոշվի։ Շատրվանն առավոտյան մաքրվել է, ոչ մի խնդիր չի եղել։ Ոչ մի անսարքություն չի հայտնաբերվել, մի քանի անգամ միացվել է թեստային ռեժիմով, և մեր աշխատակիցներն ամեն օր մաքրում են այս շատրվանը՝ թե՛ միացված, թե՛ անջատված, մինչ այժմ ոչ մի խնդիր չի եղել»։
Վակեի այգում փոքր կասկադի և կլոր շատրվանի վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է 13 մլն լարի։ Ընդհանուր առմամբ, Վակեի այգու վերանորոգման նախագիծը՝ ներառյալ կանաչապատման և ենթակառուցվածքային աշխատանքները, կազմում է 33 մլն լարի։
Նախօրեին Կալաձեն, սակրեբուլոյի նախագահի, Վակեի շրջանի մեծամասնական պատգամավոր Գիորգի Տղեմալաձեի հետ ստուգել է ավարտված աշխատանքները։
«Վակեի այգու վերականգնման նախագիծը սկսել ենք անցյալ տարի։ Մենք ցանկանում ենք, որ այս հանգստի տարածքը, որը մեր քաղաքի համար ամենակարևորներից է, ամբողջությամբ կազմակերպված լինի։ Աշխատանքների առաջին փուլում իրականացվել են կանաչապատման աշխատանքներ, կազմակերպվել են հանգստի վայրեր, մանկական ատրակցիոններ։ Այգում ավելացվել են նոր գոտիներ, որոնք նույնպես կազմակերպվել են։ Աշխատանքների երկրորդ փուլը փոքր կասկադի և կլոր շատրվանի վերականգնումն էր, որն ավարտվեց և գեղեցիկ ստացվեց։ Որպես մայրաքաղաքի քաղաքապետ և այս քաղաքի բնակիչ՝ ես շատ ուրախ եմ, որ Վակեի այգին վերագտնում է իր գեղեցկությունը և կենդանանում է։ Համոզված եմ, որ երբ աշխատանքներն ամբողջությամբ ավարտվեն, և հիմնական կասկադը վերականգնվի, այն կլինի հավաքվելու, հանգստանալու լավագույն վայրերից մեկը։ Բացի այդ, քանի որ շատերն են օգտվում այս տարածքից, մենք որոշեցինք երեխաների համար հատուկ տարածք ավելացնել, որտեղ լրացուցիչ նոր ատրակցիոններ կկազմակերպվեն»,- ասել է Կախա Կալաձեն։
Շատրվանում երեխայի մահվան դեպքից հետո Վակեի այգում Կալաձեի երեկվա գործունեությունը պատկերող լուսանկարները այսօր ջնջվել են Թբիլիսիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:
«Գրինսերվիս»
Վակեի այգում գտնվող շատրվանի վերականգնման աշխատանքները քաղաքապետարանի պատվերով իրականացրել է «Գրինսերվիս+» ընկերությունը։ Ընկերության սեփականատերերն են Լաշա Փուրցվանիձեն (Հին Թբիլիսիի շրջանի նախկին ղեկավար), Կոբա Խարշիլաձեն (նախկին ղեկավարի տեղակալ) և Տարիել Կիկնաձեն։ Փուրցվանիձեն ու Խարշիլաձեն 2013 թվականին ձերբակալվել են:
«Հետաքննության վարկածի համաձայն՝ Փուրցվանիձեն իր տեղակալի հետ 2007 թվականին ֆիկտիվ կերպով, ծանոթների անունով հիմնել է «Գրինսերվիս» ՍՊԸ-ն, որի իրական սեփականատերերն ու կառավարիչները հենց իրենք են եղել հիմնադրման օրվանից։ «Գրինսերվիս» ՍՊԸ-ի ստեղծման հիմնական նպատակն էր, որ այս ընկերությունը մասնակցեր և շահեր Հին Թբիլիսիի վարչության կողմից հայտարարված կանաչապատման մրցույթներում, այն դեպքում, երբ մրցութային հանձնաժողովի անդամներն էին Հին Թբիլիսիի շրջանի ղեկավար Լաշա Փուրցվանիձեն և նրա տեղակալները։ Վերջիններս ընկերության կողմից նախապես ձեռք բերված ծառերի ու բույսերի քանակի և տեսակի համար իրենց կողմից կազմված ծախսերի նախահաշիվով մրցույթ են հայտարարել, և համապատասխանաբար «Գրինսերվիս» ՍՊԸ-ն Լաշա Փուրցվանիձեի և Կոբա Խարշիլաձեի Հին Թբիլիսիի վարչությունում պաշտոնավարման ընթացքում շահել է խորհրդի կողմից հայտարարված կանաչապատման աշխատանքների հինգ պետական գնումները։
2010 թվականի նոյեմբերի 16-ին «Գրինսերվիսi» իրական սեփականատերերը՝ Լաշա Փուրցվանիձեն և Կոբա Խարշիլաձեն, այն բանից հետո, երբ նրանք այլևս պետական պաշտոնյաներ չէին, փոխարինեցին ձեռնարկության ֆիկտիվ հիմնադիրներին և հավասարապես բաժանեցին ձեռնարկության 100% բաժնեմասը։ Մինչև 2013 թվականը «Գրինսերվիսը» շուրջ 8 մլն լարիի էլեկտրոնային մրցույթ է շահել, այդ թվում՝ 407 հազար լարին ուղղակի գնումներից է ստացել։
Մեղադրանքների առաջադրումից մեկ տարի անց Փուրցվանիձեն իրեն մեղավոր է ճանաչել և ազատ է արձակվել տուգանքի դիմաց, իսկ Խարշիլաձեն դատապարտվել է 2 տարվա ազատազրկման և վճարել է տուգանք։
2010 թվականին Փուրցվանիձեն և Խարշիլաձեն հիմնել են մեկ այլ ընկերություն՝ «Գրինսերվիս+» ՍՊԸ։ Այս ընկերությունը պետական գնումներին մասնակցում է 2013 թվականի հունվարից։ Փուրցվանիձեին և Խարշիլաձեին են պատկանում ընկերության 33-33%-ը։
Փաստաթղթերի համաձայն՝ Վակեի այգու կլոր շատրվանի վերանորոգման աշխատանքների նորմերին համապատասխանությունը ստուգել է «Մշենէքսպերտ» ընկերությունը։ Ըստ ստուգման արձանագրության՝ նորմերը չեն խախտվել։ Ընկերության բաժնետոմսերի 40 տոկոսը պատկանում է Մալխազ Ծիկարիշվիլիին, 30-30 տոկոսը՝ Յուրի Մելաշվիլինի և Նուգզար Քիտիաշվիլիին։ Ընկերության տնօրենն է Նուգզար Քիտիաշվիլին։ «Մշենէքսպերտը» հավատարմագրված է «Միասնական հավատարմագրման ազգային մարմին՝ հավատարմագրման կենտրոնի» կողմից։