«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը» հայտարարում է, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը և նրա կողմից խորհրդարանի անդամների լիազորությունների ճանաչումը երկրի սահմանադրության և խորհրդարանի կանոնակարգի ակնհայտ և կոպիտ խախտում է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Հասարակական կազմակերպությունը թվարկում է իրավաբանական և փաստական հանգամանքները, թե ինչու է նոյեմբերի 25-ի խորհրդարանի նիստը համարում անօրինական.
- Վրաստանի նախագահը խորհրդարանի առաջին նիստը չի հրավիրել։
- Սահմանադրական դատարանում վիճարկվել է ընտրությունների սահմանադրականությունը և, համապատասխանաբար, 150 անդամների ընտրության օրինականությունը։
- Խորհրդարանը լիակատար լիազորություններ է ձեռք բերում խորհրդարանի անդամների երկու երրորդը (100 անդամ) ճանաչելու պահից։ Այն անձի անունը, ում պատգամավոր ընտրվելու օրինականությունը վիճարկվել է Սահմանադրական դատարանում, չի ներառվում խորհրդարանի անդամների լիազորությունները ճանաչելու մասին որոշման մեջ։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանն» ուշադրություն է հրավիրում ընտրությունների վրա և նշում, որ հոկտեմբերի 26-ին քվեարկությունը տեղի է ունեցել ահաբեկման, հարկադրանքի, տոտալ վերահսկողության և քվեարկության գաղտնիության զանգվածային խախտման ֆոնին։
«Ընտրությունների արդյունքները չճանաչվեցին միջազգային հանրության կողմից։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ հատուկ առաքելություն է ուղարկելու Վրաստան՝ ուսումնասիրելու ընտրախախտումները։ Ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան է ներկայացվել երկու հայց։ Վրաստանի նախագահը և խորհրդարանի 30 անդամները դիմել են Սահմանադրական դատարան՝ ընտրությունների գաղտնիությունը խախտելու և ազատ ու համընդհանուր ընտրությունների իրավունքը խախտելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նշված հայտարարությունն անվանել է «սահմանադրական կարգի դեմ ուղղված ապատեղեկատվություն»։ Նրա խոսքով, ««Թրանսփարենսի Ինթերնեշնլի» նպատակը «հասարակության մեջ խառնաշփոթ ստեղծելն ու արմատականություն սերմանելն է»։
Սահմանադրագետներից շատերը կիսում են այն կարծիքը, որ խորհրդարանի կողմից նրա լիազորությունների ճանաչումը հակասում է Սահմանադրությանը։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (ՎԵԻԱ) կոչ է անում խորհրդարանին «ենթարկվել Վրաստանի Սահմանադրության պահանջին, դադարեցնել նիստը և չճանաչել նոր խորհրդարանի լիազորությունները, քանի դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել նախագահի ՍԴ հայցի վերաբերյալ»։
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Վրացական երազանքն» անցկացնում է 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը։ Մեծամասնության պատգամավորները օրենսդիր մարմնի շենք են մտել բողոքի ակցիայի ֆոնին և ոստիկանական շղթայի օգնությամբ։
