Նրան կվռնդեին բոլոր զարգացած երկրներից․ Կալաձեն՝ ԵՄ դեսպանի մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Իշխող «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ «նորմալ և զարգացած երկրից» Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին «կվռնդեին»։ Այսպես է Կալաձեն արձագանքել դիվանագետին, ով ամոթալի ու նողկալի է որակել «Վրացական երազանքի» նախընտրական պաստառներն ու տեսահոլովակները, որոնցում պատկերված են Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ավերված քաղաքները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը դեսպանի հայտարարությունը գնահատում է որպես ընտրական գործընթացին «միջամտելու փորձ»։

«ԵՄ դեսպանին դա դուր չի գալիս, նրա համար կարծես սարսափելի է։ ... Մարդիկ պետք է իմանան, թե ինչ կա մի կողմում, ինչ կա մյուս կողմում: Մի կողմից խաղաղություն է, անդորր, երկրի զարգացում, տնտեսական հզորացում, ընտանիքների բարեկեցություն։ Մյուս կողմից՝ պատերազմ, ավերածություններ, գյուղերի ավերածություններ, թշվառություն, տարածքների կորուստ, մենք դա արդեն անցել ենք։ 2008 թվականին, ցավոք, մենք ապրեցինք պատերազմի սարսափները։ Մենք նույնը չենք ուզում կրկնել,

Ըստ այդմ, այս հայտարարությունները, որ մենք լսում ենք դեսպանից, փորձ է ուղղակիորեն միջամտել նախընտրական քարոզարշավին, և այստեղ էլ, իհարկե, պետք է կոչ անել միջազգային դիտորդական առաքելություններին, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա, թե ինչպես են վարվել ԵՄ դեսպանը և այլ կոնկրետ դեսպանություններ։

Պատկերացրեք, նորմալ, զարգացած երկրում, եթե Վրաստանի դեսպանը դուրս գար ու նման հայտարարություններ աներ։ Բոլոր զարգացած երկրներում նման բան անողներին անմիջապես երկրից կվռնդեին»,- ասել է Կալաձեն։

Խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 26-ին, Թբիլիսիում հայտնվել են «Վրացական երազանքի» նոր նախընտրական պաստառներ՝ «Ոչ պատերազմին, ընտրիր խաղաղությունը» գրությամբ։ Վահանակների մի կողմում Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռմբակոծված քաղաքները, եկեղեցիները և քաղաքացիական այլ ենթակառուցվածքները սև-սպիտակ են պատկերված, իսկ մյուս կողմում՝ պաստառների գունավոր հատվածում՝ Վրաստանի լուսավորված քաղաքները, Սամեբայի տաճարը, վերականգնված թատրոն, մարզահրապարակ և այլն։

Իշխող կուսակցության նախընտրական պաստառներից մեկը / Լուսանկարը՝ Զուրաբ Ջավախաձեի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաստառներն անվանել է «ամոթալի» և «պատրաստված ԿԳԲ-ի դարբնոցում»։ Ուկրաինայի կառավարությունը նույնպես դատապարտել է «Վրացական երազանքի» արշավը։ Ինչպես հայտարարել են ԱԳՆ-ում, նրանք անընդունելի են համարում «քաղաքական գովազդում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անողոք պատերազմի սարսափելի հետևանքները, հազարավոր անմեղ մարդկանց տառապանքը և արյան, եկեղեցիների և մշակութային ժառանգության ոչնչացումը պատկերող լուսանկարների օգտագործումը»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։