Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գնահատմամբ՝ «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների ղեկավար Մզիա Ամաղլոբելիի ձերբակալությունը ուրիշներին վախեցնելու փորձ է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Վաշինգտոնում Atlantic Council-ի կազմակերպած քննարկման ժամանակ Զուրաբիշվիլին ասել է, որ Մզիա Ամաղլոբելիի պատիժը խելագարություն է։ Նրա խոսքով՝ կարող էր կիրառվել վարչական պատասխանատվություն։
«Սա փորձ է վախեցնելու մնացած բնակչությանը։ Նրանք չեն կարողանա վախեցնել [Մզիա Ամաղլոբելիին], նա չափազանց հզոր է, բայց սա փորձ է վախեցնել ուրիշներին՝ ասելով, որ ձեզ հետ այդպես կլինի։
Նույնը տեղի է ունենում հանրությանը քաջածանոթ և շատ սիրված դերասանի [Անդրո Ճիճինաձեի] հետ։ Հասարակությանն ասում են՝ եթե մենք կարող ենք նրա հետ այսպես վարվել և 9 տարով դատել, դա այն է, ինչ նրան սպառնում է, նշանակում է, որ նույնը կարող է պատահել ձեզանից յուրաքանչյուրի հետ: Ոչ ոք պաշտպանված չէ, նույնիսկ նրանք, ովքեր հայտնի են ու սիրված»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ նշելով, որ դա չի աշխատի։
«Անկեղծ ասած՝ սա ռեպրեսիաների խնդիր է։ Եթե չես կարող կոտրել ժողովրդին, և ես չեմ կարծում, որ հնարավոր է կոտրել Վրաստանը, ապա ավելի շատ արձագանք, դիմադրություն կստանաս և փաստացի կուժեղացնես բողոքի շարժումը։ Սա այն է, ինչ մենք տեսնում ենք»:
Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի վրա հարձակվելու մեղադրանքով, նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։
Ըստ փաստաբանների՝ լրագրողի նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է, նման է ահաբեկման և քաղաքական ռեպրեսիայի, քանի որ նրա արարքը՝ մեկնած ձեռքը, որը դիպել է Իրակլի Դգեբուաձեի դեմքին, չի կարող որակվել ոստիկանի վրա հարձակման հոդվածով։
Նախնական կալանքի տակ գտնվող Մզիա Ամաղլոբելին արդեն 11-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել։ Լրագրողներն ամեն օր ցույցեր են անցկացնում՝ պահանջելով նրան ազատ արձակել և դադարեցնել Բաթումիի ոստիկանապետի լիազորությունները։
