Ընտանեկան բռնությունից փախած դաղստանցի աղջիկները ապաստան են գտել Վրաստանում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարսի» անցակետում ռուս սահմանապահները 11 ժամից ավելի թույլ չեն տվել դաղստանում ապրող չորս երիտասարդ կանանց սահմանը հատել, որոնք պնդել են, որ փախչում են ընտանեկան բռնությունից։ Իրավապաշտպանների օգնությամբ նրանք կարողացել են լքել Ռուսաստանը և հասնել Վրաստան՝ անվտանգ վայր։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 29-ին, Հյուսիսային Օսիայում գործող «SOS Հյուսիսային Կովկաս» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Դաղստանի Խաջալմախ գյուղում բնակվող քույրերը՝ 20-ամյա Խադիջաթ և 18-ամյա Ֆատիմաթ Խիզրիևները, ինչպես նաև նրանց զարմիկները՝ 24-ամյա Ասմինաթ Գազիմագոմեդովան և 19-ամյա Ֆատիմաթ Մագոմեդովան չեն կարողանում հեռանալ Ռուսաստանից։ Ռուս սահմանապահներն առանց բացատրության առգրավել են նրանց անձնագրերը, իսկ հետո ոստիկանություն են կանչել։ Նրանք աղջիկներին հարցրել են, թե ծնողներից թույլտվություն ունեն լքելու երկիրը, և ասել են, որ նրանց մոտ են գալիս իրենց հարազատները։

«Խնդրում եմ, մի հանձնեք մեզ մեր ընտանիքներին։ Մեզ են փնտրում, որ սպանեն»,- տեսանյութում ասել են աղջիկները։

«SOS Հյուսիսային Կովկասի» տեղեկություններով՝ աղջիկների նկատմամբ մանկուց ֆիզիկական բռնություն է գործադրվել, նրանցից պահանջվել է կրոնական հնազանդություն և պատժվել են նույնիսկ աննշան արարքի համար։ Նրանց վաղ տարիքում թլպատել են։ Այս վիրահատությունը, որը ներառում է սեռական օրգանների անդամահատումը և ՄԱԿ-ի կողմից համարվում է կանանց իրավունքների խախտում, Դաղստանի գյուղերում մինչ օրս սովորական պրակտիկա է։ Աղջիկները 2020 թվականին օգնության խնդրանքով դիմել են հասարակական կազմակերպությանը և երկար ժամանակ ծրագրել են փախչել։ Ինչպես նրանք են ասել, տանը պարբերաբար ծեծի են ենթարկվել, նրանց թույլ չեն տվել կրթություն ստանալ և ստիպել են ամուսնանալ։ «SOS Հյուսիսային Կովկասը» հրապարակել է նաև լուսանկարներ, որտեղ Ֆատիմաթ Մագոմեդովայի դեմքը արյունոտ է, իսկ վերջույթներին մեծ կապտուկներ կան։ Իրավապաշտպանների խոսքով՝ լուսանկարներն արվել են 2019 և 2021 թվականներին, երբ նրա հանդեպ բռնություն են գործադրել եղբայրը և մայրը։

«Աղջիկները հետախուզման մեջ չէին, բայց նրանց հարազատները մեծ կապեր ունեն։ Խաջալմախը, որտեղից որ նրանք են, շատ հարուստ գյուղ է։ Նրանք երեք ամիս առաջ դուրս են եկել տնից և բնակվել ճգնաժամային բնակարաններում։ Հարազատները փորձել են գտնել նրանց, այդ թվում՝ մարդկիկ են ուղարկել մեր կազմակերպություն»,- «Կավկազկի Ուզել» հրատարակությանն ասել է իրավապաշտպան Սվետլանա Անոխինան։

Վերին Լարսի սահմանային անցակետում բերման ենթարկված աղջիկների մոտ են եկել ընտանիքի անդամները: Նրանք հերքել են բռնությունները, աղջիկներին մեղադրել են ստելու մեջ և ասել, որ նրանց «ուղեղները լվացել են»։ «SOS Հյուսիսային Կովկասի» փաստաբանին հաջողվել է այնպես անել, որ սահմանապահները նրանց թույլ չտան մոտենալ աղջիկներին։ Մի քանի ժամից հայտնի է դարձել, որ աղջիկները փաստաբանի հետ կարողացել են հատել Ռուսաստանի սահմանը, մուտք գործել Վրաստան և տեղափոխվել «համեմատաբար անվտանգ վայրում»։

«Այս պատմության հրապարակայնության շնորհիվ հնարավոր եղավ փրկվել ու հեռանալ Ռուսաստանից։ Հիմա մենք Վրաստանում ենք։ Մենք լավ ենք և համեմատաբար ապահով, բայց, իհարկե, մեզ փնտրում են։ Մեր հարազատները խոստացել են գտնել մեզ։ Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասում են աղջիկները մի քանի ժամ առաջ հրապարակված տեսաուղերձում։

«Ըստ «SOS Հյուսիսային Կովկասի»՝ դաղստանցի աղջիկների դեպքը բավականին ուշագրավ է։ Հյուսիսային Կովկասում մարդու իրավունքները կարող են խախտվել բացարձակապես տարբեր՝ ամուսնանալ չցանկանալու, ասեկոսեների, կրոնական և քաղաքական հայացքների, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառներով»,- ասում են իրավապաշտպանները և հիշում 2021 թվականի ամռանը ընտանիքից փախած չեչեն կնոջ աղմկահարույց դեպքը։ Խալիմաթ Տարամովան, ով ասել էր, որ ընտանեկան բռնության զոհ է դարձել, Չեչնիայից փախել էր Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում գտնվող ճգնաժամային ապաստարան: Նա տեսաուղերձ է ձայնագրել և խնդրել իրավապահ մարմիններին իր հանդեպ հետախոզում չհայտարարել։ Չնայած դրան, Չեչնիայի իրավապահները մտել են բնակարան, որտեղ նա թաքնվել է այլ կանանց հետ և նրա կամքին հակառակ վերադարձրել ընտանիքին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):