«Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք աչքի են ընկել լուրջ խախտումներով։ Սա պետք է հետաքննվի թափանցիկ և անկախ»,- Եվրահանձնաժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
Բորելի խոսքով՝ խախտումները շատ են և դրանցից մի քանիսը ցավալի են։
«Կարևոր է նշել, որ անկախ դիտորդները ընտրությունները չեն հայտարարել ազատ և արդար, ոչ էլ՝ հակառակը։ Այնպես որ, մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որը պահանջում է հետաքննություն՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, ինչպիսին է խախտումների շրջանակը և ինչպես է դա ազդել արդյունքի վրա»,- ասել է Ժոզեֆ Բորելը։
Նրա խոսքով, դա ամրապնդում է այն միտումը, որը նկատվում է Վրաստանի իշխանությունների կողմից վերջին ամիսներին, և որը հեռացնում է երկիրը Եվրամիությունից, նրա արժեքներից և սկզբունքներից։
«Եթե Վրաստանի ղեկավարության կողմից կա քաղաքական կամք, մենք առաջարկում ենք Եվրամիություն տանող ճանապարհին կրկին ներգրավվելու հստակ ուղի` չեղյալ համարել արտաքին ազդեցության մասին օրենքը, որը վնասակար ազդեցություն է թողնում քաղաքացիական հասարակության և լրատվական կազմակերպությունների վրա և այսպես կոչված ընտանեկան արժեքների մասին օրենքը, քանի որ ԵՄ ընտանիքում խտրականությունը արժեք չէ»,- ասել է Բորելը` նշելով, որ սա կլինի Վրաստանի կառավարության կողմից եվրոպական արժեքներին նվիրվածության առաջին նշանը։
«Շատ կարևոր է ուշադրությամբ հետևել առաջիկա օրերին դիտորդների կողմից արձանագրված խախտումների հետաքննության և պարզաբանման հետ կապված զարգացումներին»,- ասել է Բորելը։
