Եվրախորհրդարանում տեղի ունեցած բանավեճում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի անդամ Ռասա Յուկնևիչենեն ասել է, որ Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական չեն եղել և դրանք գողացվել են «Վրացական երազանքի» կողմից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ
«Կոռումպացված օլիգարխիկ ուժերը Կրեմլի օգնությամբ փորձում են իշխանության հասնել գրեթե ամենուր հետխորհրդային տարածքում։ Դա տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Ուկրաինայում, Մոլդովայում և շատ այլ վայրերում։ Վրաստանը բացառություն չէ։
Այստեղ՝ Եվրամիությունում, մենք պետք է հստակ լինենք՝ Վրաստանում ընտրությունները ժողովրդավարական չէին, մենք չենք կարող դրանք ճանաչել, «Վրացական երազանքը» չի հաղթել։ Մենք պետք է պահանջենք անկախ միջազգային հետաքննություն»,- ասել է Եվրախորհրդարանի անդամը։
Յուկնևիչենեի խոսքով՝ Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակն արդեն սառեցված է և այդպես էլ կմնա։
«Մենք պետք է գնահատենք, թե արդյոք Վրաստանը կարող է ունենալ առանց վիզայի կարգավիճակը: Մենք այլևս չենք կարող արդարացնել Եվրամիության երկկողմ օգնությունը Վրաստանի պետական կառույցներին։
Այս ամենը ցավով եմ ասում։ Վրացի ժողովուրդն ավելի լավին է արժանի։ Նրանք աջակցում են եվրոպամետ ճանապարհին, իսկ մենք՝ ԵՄ-ում նրանց։
Եվրամիությունն այսուհետ պետք է շատ հստակ խոսի ինչպես վրաց հասարակության, այնպես էլ նրանց ընտրությունները գողացած «Վրացական երազանքի» հետ։ Եվրամիությանն անդամակցելը համատեղելի չէ օլիգարխիկ համակարգի հետ։ Ավելի պարզ ասած՝ Եվրամիությանն անդամակցելը հնարավոր է միայն երկրի «դեբիձինիզացիայից» հետո»,- ասել է Ռասա Յուկնևիչենեն։
Նոյեմբերի 13-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվել են Վրաստանի վիճելի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը։ Այս թեմայի շուրջ բանաձևի ընդունումը սպասվում է ամսվա վերջին։
