Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհի այլ երկրներում կասկածներ կան, որ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են։ Միշելի խոսքով՝ իրենց հստակություն է պետք այս գործընթացի վերաբերյալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Առաջին հերթին ես գիտեմ Վրաստանի ժողովրդի՝ Եվրամիությանն անդամակցելու անկեղծ ցանկությունը, և մենք շատ կարևոր որոշում կայացրինք Եվրամիության կողմից, երբ որոշեցինք Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ։ Մյուս կողմից՝
ընտրություններն անցկացվել են, կան կեղծիքների կասկածներ, լուրջ կասկածներ, և սա լուրջ հետաքննություն է պահանջում։ Մեզ պետք է հստակություն այս գործընթացի վերաբերյալ, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ արվել է արդար և թափանցիկ:
Սրա վերաբերյալ կասկածներ կան ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհի երկրներում»,- ասել է Շառլ Միշելը Բուդապեշտում՝ ԵՄ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք սպասվում են պատժամիջոցներ կամ վիզայի ազատականացման վերանայում, Շառլ Միշելն ասել է, որ Եվրոպական խորհուրդը կգնահատի ներկա իրավիճակը, և ինքը վստահ է, որ եվրոպացի առաջնորդները հստակ ուղերձ կունենան։
Երեկ՝ նոյեմբերի 7-ին, Շառլ Միշելը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
«Նրան հետաքրքրում էր, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Վրաստանում։ Ես նրան ասացի, թե ինչ իրավիճակ է այսօր Վրաստանում, ի թիվս այլ բաների, ասացի, որ ընդդիմության համար շատ դժվար է մարդկանց մոբիլիզացնելը, ընդդիմությունը չունի հանրային աջակցություն»,- վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանքի» օգտին քվեարկել է ընտրողների 53,93%-ը (1 120 011 ընտրող)։ Այս արդյունքի լեգիտիմությունը չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, որոնց միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Կոալիցիա հանուն փոփոխությունների» - (11.037%)
- «Միասնություն-Ազգային շարժում» - (10․164%)
- «Ուժեղ Վրաստան» - (8․814%)
- «Գախարիան հանուն Վրաստանի» - (7․771%)
Ընդդիմադիր կուսակցությունները և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պնդում են, որ ընտրությունները «ամբողջովին կեղծվել են»։ Ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ և խախտումների միջազգային հետաքննություն։