Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններից 5 օր առաջ պետական ծառայողներին խոստացել է աշխատավարձերը բարձրացնել 45 տոկոսով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, երկրի արհմիությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Էրդողանն ասել է, որ պետական ծառայողի նվազագույն աշխատավարձը կկազմի 15 հազար լիրա՝ մոտավորապես 770 ԱՄՆ դոլար։
Էրդողանի խոսքով՝ նախատեսված է որոշել 2023-2024 թվականներին 700 հազար պետական ծառայողների աշխատավարձերը։
«Կոլեկտիվ պայմանագրի շնորհիվ քաղծառայողների աշխատավարձը բարձրանում է 45 տոկոսով։ Այսպիսով, թուրք պետական ծառայողների նվազագույն աշխատավարձը կկազմի 15 հազար լիրա։ Համաձայնագրի շրջանակներում մենք նաև 4-ից 6% հավելավճար ենք սահմանում այն աշխատողների համար, ովքեր նախկինում իրենց աշխատանքի դիմաց որևէ հավելավճար չեն ստացել։ Մենք պատրաստվում ենք 70%-ով ավելացնել արտաժամյա աշխատանքի դրույքաչափը»,- ասել է Էրդողանը։
Աշխատավարձի բարձրացումը կանդրադառնա պետական հիմնարկների և հարակից կազմակերպությունների աշխատողների, պետական ձեռնարկությունների և մասնաճյուղերի, ընկերությունների, որոնց կապիտալի կեսից ավելին պատկանում է պետությանը և այլն։
Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը ընդդիմադիր թեկնածու, Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր, 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Հարցումների արդյունքների համաձայն՝ Քըլըչդարօղլուն ու Էրդողանը հաղթելու գրեթե հավասար հնարավորություններ ունեն։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը ղեկավարում է երկու տասնամյակ։ 2003-2014 թվականներին եղել է վարչապետ, իսկ 2014 թվականից՝ նախագահ։
