Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում փետրվարի 15-ին կայացած, այսպես կոչված, արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլում ոչ մի թեկնածու չի ստացել ձայների 50 տոկոսը։ Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 1-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
Ինչպես հայտարարել է դե ֆակտո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դիմիտրի Մարշանը, այսպես կոչված քվեարկության նախնական արդյունքները հետևյալն են.
- Բադրա Գյունբա - 46,38%
- Ադգուր Արձինբա - 36,9%
- Ռոբերտ Արշբա - 7,54%
- Օլեգ Բարցից - 4,04%
- Ադգուր Խուրխումալի - 0,97%
«Ընտրացուցակներում» ընդգրկվել է 134 500 մարդ, որից այսպես կոչված ընտրություններին մասնակցել է 99 հազարը։ Բոլորին դեմ է քվեարկել 1380-ը։
Երկրորդ փուլին կմասնակցեն այսպես կոչված նախագահի պաշտոնակատար Բադրա Գյունբան և «Աբխազիայի ժողովրդական շարժման» առաջնորդ Ադգուր Արձինբան։
Բացի Աբխազիայի օկուպացված տարածքից, քվեարկություն է անցկացվել Մոսկվայում և Չերկեսկում։ Դե ֆակտո ԿԸՀ-ի տվյալներով՝ Մոսկվայում Գունբան, ով Ռուսաստանի կառավարության ֆավորիտն է, ստացել է 1190 ձայն, իսկ Արձինբան՝ 1029, Չերկեսկում Արձինբան առավելություն ունի՝ նա ստացել է 911 ձայն, իսկ Գյունբան՝ 798։
Ինչպես հայտարարել է Դմիտրի Մարշանը, երկրորդ փուլում նույնպես կլինի «բոլորին դեմ» գրաֆան, ինչը նշանակում է, որ հաղթող կճանաչվի այն թեկնածուն, ով ավելի շատ ձայն կհավաքի, քան կկազմի նրա հակառակորդի ձայների և «բոլորին դեմ» քվեարկող ձայների հանրագումարը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ի ցերեկը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով այսպես կոչված նախագահական ընտրությունները, որոնք «բացահայտորեն խախտում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։
«Ռուսաստանի կողմից Վրաստանի անբաժան տարածքների օկուպացիայի համատեքստում և այն պայմաններում, երբ Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածներին և փախստականներին հնարավորություն չի տրվում վերադառնալ իրենց տները, իսկ տեղում մնացած բնակչությունը ստիպված է ապրել հիմնարար իրավունքների և ազատությունների խախտման պայմաններում, ցանկացած, այսպես կոչված ընտրություններն անօրինական են և չեն կարող որևէ իրավական հետևանք առաջացնել, քանի որ դրանք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և սկզբունքներին»,- ասվում է ԱԳՆ-ում։
Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել գործողությունները, որոնք խախտում են Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, կատարել իր միջազգային պարտավորությունները, ներառյալ 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Եվրամիության միջնորդությամբ, և դուրս բերել իր զորքերը Վրաստանի տարածքից։
Օկուպացված Աբխազիայում անցկացված «ընտրություններին» արձագանքել է նաև Եվրամիությունը։ Արտաքին գործողությունների ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը շարունակում է չճանաչման քաղաքականությունը և չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի շրջանակներում «Աբխազիայի անջատողական շրջանում» անցկացվել է, այսպես կոչված նախագահական ընտրություններ։
Այսպես կոչված ընտրությունները դատապարտել են Ուկրաինայի, Էստոնիայի, Լատվիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Լիտվայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները։
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին X հարթակում գրել է, որ, այսպես կոչված ընտրությունները համարվում են «անվավեր»։
Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը չի ճանաչում «Վրաստանի Աբխազիայի շրջանում» անցկացված, այսպես կոչված նախագահական ընտրությունների լեգիտիմությունը։
