Օկուպացված Աբխազիայի Գուլրիֆշի շրջանում ռուսական ռազմական «Մի-24» ուղղաթիռ է կործանվել։ Աբխազական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այսօր։ Աղետի պահին ուղղաթիռում անձնակազմի երեք անդամ է եղել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ինչպես հայտարարել է այսպես կոչված Աբխազիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Ադգուր Գումբան՝ ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ փրկվել են։
«Ափսնիպրես»-ի տեղեկություններով՝ ուղղաթիռը պատկանում է այսպես կոչված պաշտպանության նախարարությանը։ Միջադեպի պատճառը դեռ պարզված չէ։
«Մի-24»-ը խորհրդային/ռուսական արտադրության մարտական ուղղաթիռ է։ Դե ֆակտո Աբխազիան ուներ երկու «Մի-24»։
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։
