Օկուպացված Արցևի գյուղի մոտակայքում Վրաստանի քաղաքացի է ապօրինի ձերբակալվել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները, օկուպացված Արծևի գյուղի մոտակայքում ապօրինի ձերբակալել են Ախալգորիից տեղահանված Վրաստանի քաղաքացուն, ով բնակվում էր Ծիլկնիի տեղահանվածների բնակավայրում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Պետական ​​անվտանգության ծառայության տեղեկություններով՝ ապօրինի բերման ենթարկելու հերթական դեպքի կապակցությամբ անմիջապես ակտիվացվել է թեժ գիծը։

«Ժնևում միջազգային քննարկումների համանախագահները տեղեկացվել են օկուպացիոն ուժերի իրականացրած միջադեպի մասին։ Ակտիվ ջանքեր են գործադրվում օկուպացված տարածքներում անօրինական կերպով ձերբակալված Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու համար՝ օգտագործելով կենտրոնական իշխանության տրամադրության տակ գտնվող բոլոր մեխանիզմները։ Վրաստանի քաղաքացիների ապօրինի կալանավորման փաստի ողջ պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը»,- ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։

Այս պահի դրությամբ՝ Ցխինվալիի բանտում և մեկուսարանում անօրինական կալանքի տակ է գտնվում Վրաստանի 5 քաղաքացի.

Նախկին զինծառայող Մամուկա Չխիկվաձեն ձերբակալվել է 2021 թվականի դեկտեմբերին Գորիի մունիցիպալիտետի Նիքոզի գյուղի մոտ: Այսպես կոչված սահմանն ապօրինի հատելուն զուգահեռ՝ նա մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ։ 2022 թվականի մայիսին դե ֆակտո դատարանը Չխիկվաձեին դատապարտել է 5,6 տարվա ազատազրկման, որը բողոքարկել է նրա տեղի փաստաբանը և անօրինական պատիժը կրճատվել է մինչև 3,8 տարի։

24-ամյա Լաշա Խեթերելին տեղահանված է Լիախվիի հովտից և հարազատներ ունի օկուպացված տարածքում։ Օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները նրան վեցերորդ անգամ ձերբակալել են 2021 թվականի դեկտեմբերին։ Վերջին անգամ (հինգերորդ անգամ) նա ձերբակալվել է 2020 թվականի հունիսի 30-ին և մեկ տարվա անօրինական պատիժ կրել Ցխինվալիի բանտում։

1977 թվականին ծնված Կախաբեր Նաթաձեն նույնպես Հարավային Օսիայի դե ֆակտո անվտանգության կոմիտեի կողմից մեղադրվում է այսպես կոչված սահմանը ապօրինի հատելու մեջ։ Նա ապօրինի ձերբակալվել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին օկուպացված Ծինագարի գյուղի մոտ։ Կախաբեր Նաթաձեն Գորիի բնակիչ է։

Գելա Իոբաշվիլին Սաչխերեի մունիցիպալիտետի Պերևի գյուղի բնակիչ է։ Օկուպացիոն ռեժիմը նրան ձերբակալել է սեպտեմբերի 14-ին։ Նա նույնպես մեղադրվում է այսպես կոչված սահմանն ապօրինի հատելու մեջ և դատապարտվել է երկամսյա նախնական կալանքի։

 

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):