Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները օկուպացված Ծնելիսի գյուղի մոտ ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու։ Այս մասին տեղեկությունը տարածել է Պետական անվտանգության ծառայությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Գերատեսչության տվյալներով՝ անօրինական ձերբակալման հերթական փաստի մասին տեղեկությունն անմիջապես հաղորդվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։
«Առկա բոլոր մեխանիզմները գործարկվել են Վրաստանի ապօրինի ձերբակալված քաղաքացիներին հնարավորինս սեղմ ժամկետում ազատ արձակելու համար։ Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր կործանարար գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը», - ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։
Այսպես կոչված Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեն ձերբակալության մասին տեղեկություն չի տարածել։
Այսօրվա դրությամբ օկուպացված Ցխինվալիում՝ բանտում և մեկուսարանում, ապօրինի կալանքի տակ է մնում շուրջ 10 քաղաքացի։ Նոյեմբերի 5-ին օկուպացիոն ռեժիմը ազատ է արձակել Խաջարաթ Ախվլեդիանիին և Գիորգի Ռոմելաշվիլիին, իսկ նոյեմբերի 8-ին՝ Վիտալի Կասրաձեին։ Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղում բնակվող 85-ամյա Վիտալի Կասրաձեն ձերբակալվել էր նույն օրը՝ այսպես կոչված պետական սահմանն ապօրինի հատելու համար։
Օկուպացված Ցխինվալիի շրջանի դե ֆակտո իշխանությունների տվյալներով՝ այս տարվա հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանի հետ «պետական սահմանի» տարբեր հատվածներում ձերբակալվել է 232 մարդ։
