Ռուսական օկուպացիոն ուժերը օկուպացված Զեմո Արցևի գյուղի շրջակայքում ապօրինի ձերբակալել են Վրաստանի քաղաքացու։
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ դեպքի մասին տեղեկություն ստանալուն պես ակտիվացել է ԵՄ դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։
«Ապօրինի կալանավորման մեկ այլ փաստի մասին տեղեկությունն անմիջապես հաղորդվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։ Գործարկվել են բոլոր առկա մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացուն հնարավորինս արագ ազատ արձակելու համար։
Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր կործանարար գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը», - ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։
Ներկայում Ցխինվալիում անօրինական կալանքի տակ է մնում Վրաստանի 11 քաղաքացի։ Նրանցից երկուսը ձերբակալվել են սեպտեմբերի 17-ին օկուպացված տարածքում՝ Գորիի մունիցիպալիտետի Մեջվրիսխևի գյուղի մոտ։
