Բեռլինում կայացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը։ Ըստ Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության՝ կողմերը մտքեր են փոխանակել բազմակողմ համագործակցության ընդլայնման, անվտանգության և եվրոպական քաղաքականության արդի հարցերի, Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի հեռահար հետևանքների շուրջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Հանդիպմանը դաշնային կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան շարունակում է աջակցել Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին և կոչ է արել Վրաստանի կառավարությանը անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բարեփոխումների իրականացման համար։
Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Օլաֆ Շոլցը նշել է, որ Եվրահանձնաժողովի հանձնարարականները ցույց են տալիս ճանապարհը դեպի Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ։ Նա Վրաստանի կառավարությանը կոչ է արել առաջիկա շաբաթների ընթացքում առավելագույն ջանքերով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։
Անվտանգության իրավիճակի վերաբերյալ դաշնային կանցլերն ասել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Կանցլերը և Վրաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել մտքերի բաց և արդյունքին միտված փոխանակումը և սերտ կապի մեջ մնալ։
Ըստ Վրաստանի կառավարության աշխատակազմի, հանդիպմանը Իրակլի Ղարիբաշվիլին Օլաֆ Շոլցին տեղեկացրել է եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռնարկած քայլերի, իրականացվող բարեփոխումների և Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների իրականացման կարևոր առաջընթացի մասին։
«Վարչապետը խոսել է նաև Վրաստանին Եվրամիության անդամ երկրի կարգավիճակ տալու կարևորության մասին և նշել, որ Վրաստանը տարեվերջին սպասում է թեկնածուի կարգավիճակին։
Հանդիպմանը վարչապետը նաև նշել է, որ Վրաստանի համար խիստ կարևոր է անդամ երկրների և՛ քաղաքական, և՛ գործնական աջակցությունը երկրի՝ Եվրամիությանն անդամակցության հաջորդ փուլի համար»,- ասված է վրացական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Օլաֆ Շոլցին Վրաստանի եվրաինտեգրմանը մշտապես բացահայտորեն աջակցելու համար։
Վրաստանի վարչապետի և Գերմանիայի կանցլերի հանդիպման մասին Գերմանիայի կառավարությունը հայտարարել է հունիսի 2-ին։ Հանդիպումից հետո մամուլի տեղի չի ունեցել։
