23-ամյա Սաբա Մեփարիշվիլիին և 19-ամյա Օմար Օկրիբելաշվիլիին «Վրացական երազանքը» 6 ամիս է՝ կալանքի տակ է պահում։ Կառավարությունը նրանց պատժում է որպես օրինակ՝ ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ խորհրդարանի մոտ տեղադրված 250 լարի արժեցող երկաթե պատնեշը վնասելու համար։ Տուժողը ՆԳ նախարարությունն է։ Երիտասարդներին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Վանիի Դիխաշխո գյուղում բնակվող Սաբայի ընտանիքը սոցիալապես անապահով է։ Հայրը անաշխատունակ է, ընտանիքի մեկ այլ անդամ արդեն 15 տարի է՝ չի կարողանում տեղաշարժվել։ Մայրը առավոտից երեկո 30 լարիով աշխատում է ռեստորանում։ Մինչև կալանավորումը Սաբան աշխատում էր որպես բանվոր և հոգում ընտանիքի ծախսերը։
«Մեկ ամսով գնացել էր Թբիլիսի աշխատելու, ասում էր մի քիչ կօգնեմ ձեզ։ Երբ ռուսական օրենքն ընդունվեց, նա նույնպես բարկացել է ու գնացել այնտեղ, որտեղ ուրիշներն էին կանգնած։ Վրաստանը պետք է լինի ազատ, ոչ թե Ռուսաստանի կողմը գնա։ Ուր էլ որ ձգի այս երկրի ու երիտասարդների սրտերը, մենք պետք է գնանք այնտեղ՝ Եվրոպա»,- որդու ձերբակալությունից հետո զրույցի բովանդակությունը հիշում է Սաբայի մայրը՝ Շորենա Ռոխվաձեն։
Դատախազությունը Սաբա Մեփարիշվիլիին և Օմար Օկրիբելաշվիլիին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով, ինչը նշանակում է առարկայի խմբակային վնասում։ Այս հոդվածով խորհրդարանն անցած տարվա մարտին տեղի ունեցած ցույցերից հետո արագացված կարգով խստացրեց պատիժը և ազատազրկման առավելագույն ժամկետը 5-ից դարձրեց 6 տարի՝ չգրելով անգամ հիմնավորումը նախագծի բացատրական գրությունում։ Դատախազությունը հենց այս հոդվածն է օգտագործում այլ ցույցերի ժամանակ ձերբակալված ակտիվիստների դեմ։ Քանի որ պատիժը խիստ է և անհամաչափ, Ժողովրդավարության ուսումնասիրության ինստիտուտը այն բողոքարկել է Սահմանադրական դատարանում։ «Վրացական երազանքը» այս հոդվածը չի ներառել նաև 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ ընդունված լայն համաներման մեջ։
Դատարանը երեք անգամ երկարացրել է Սաբա Մեփարիշվիլիի և Օմար Օկրիբելաշվիլիի նախնական կալանքի ժամկետը։ Դատավորը մեկ անգամ չբավարարեց ամբաստանյալներին գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը, քանի որ դատախազությունը դատարան էր ներկայացրել հնարավոր բոլոր ապացույցները, նախաքննությունն ավարտվել էր, վկաների վրա ազդելու հնարավորություն այլևս չկար, և բոլոր գործով վկաները ոստիկաններ են։
Վնասը նույնպես փոխհատուցվել է՝ պաշտպանական կողմը 400 լարի է վճարել ՆԳՆ-ին․ 250 լարի՝ պատնեշի վնասի, 150 լարի՝ արհեստավորի ծառայությունների համար՝ թիթեղը վերականգնելու աշխատանքի համար։
Սաբայի և Օմարի գործի քննությունը մի քանի անգամ հետաձգվել է դատավոր Նաթիա Գուդաձեի առողջական խնդիրների պատճառով։ Ծնողները կարծում են, որ իշխանությունները փորձում են երկարացնել ժամանակը, որ եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նախագահը չկարողանա ներում շնորհել։ Սեպտեմբերի 20-ին Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել ռուսական օրենքի դեմ ցույցի ժամանակ ձերբակալված ակտիվիստ Գիորգի Շանիձեին, ով մեղադրվում էր տեսախցիկները վնասելու մեջ։
«Մտածում են Սաբային ու Օմարին փակել բանտում ու երկրին ցույց տալ՝ ահա տեսեք, երիտասարդներին բռնել ենք ու եթե դուրս գաք ցույցի, ձեզ հետ էլ նույնը կանեն»,- ասում է Սաբայի մայրը։
Հաջորդ դատական նիստը, որը պետք է կայանար նոյեմբերի 21-ին, դատաքննությունից քիչ առաջ, կրկին հետաձգվեց դատավորի հիվանդության պատճառով, և տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը 16:00-ին։ Շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, լրանում է մեղադրյալների խափանման միջոցը։ Դատավորը կա՛մ պետք է ևս մեկ անգամ երկարացնի նրանց ազատազրկման ժամկետը, կա՛մ գրավի դիմաց ազատ արձակի։ Օրենքի համաձայն՝ որպես խափանման միջոց կալանքը թույլատրվում է 9 ամիս՝ մինչև դատավճիռը կայացնելը։