«Ընտրատեղամասերի զգալի մասում կին և տղամարդ ընտրողների ակտիվության մակարդակների տարբերությունը շեղվում է բնականոն բաշխումից և պարունակում է գործնականում բացառված կամ անբնական բնութագրեր»,- ասում են «Արդար ընտրություններից» (ISFED)՝ վերլուծելով հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընտրողների գենդերային կազմի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված տվյալները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
- 5 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 6 Աղմկոտ նիստից հետո ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը
Դիտորդական կազմակերպության տվյալներով՝ 62 ընտրատեղամասերում, որտեղ գրանցված ցուցակով արական սեռի ընտրողների մասնակցությունը 80-ից 100% է, կին ընտրողների միջին մասնակցությունը 57% է։
«Բացի այդ, որոշ ընտրատեղամասերում տղամարդ ընտրողների մասնակցությունը հավասար է տեսականորեն բացառված ցուցանիշին։ Մասնավորապես, տրամադրված տեղեկատվության համաձայն, նշված տեղամասերում ընտրողների ակտիվության մակարդակը 100%-ից բարձր է, ինչը նշանակում է, որ ընտրությունների եկած արական սեռի ընտրողների թիվը գերազանցում է տեղամասի ընտրողների միասնական և հատուկ ցուցակներում գրանցված տղամարդ ընտրողների ընդհանուր թիվը։ Նման անտրամաբանական տվյալները, դրանց վավերականության դեպքում, վկայում են այն մանիպուլյացիաների մասին, որոնք տեղի են ունեցել տվյալ ընտրական տեղամասերում»,- այսօր կայացած ճեպազրույցում ասաց ISFED-ի ղեկավար Նինո Դոլիձեն։
ԿԸՀ-ի տրամադրած տվյալների վերլուծության արդյունքում «Արդար ընտրությունները» պարզել է, որ՝
- 275 ընտրատեղամասերում տղամարդկանց և կանանց մասնակցության մակարդակի տարբերությունը 20 տոկոսային կետից ավելի է: Այդ թվում 243 ընտրատեղամասերում այս շեղումն արտահայտված է արական սեռի ընտրողների մեծամասնությամբ, իսկ 32 տեղամասերում՝ կին ընտրողների կողմից։
- Տվյալ 275 տեղամասերից 67 տեղամասում տղամարդ ընտրողների ակտիվության մակարդակը 30 տոկոսային կետով գերազանցում է կանանց ակտիվությանը, իսկ 12 տեղամասերում ընտրություններին մասնակցած կանանց մասնաբաժինը նույնքան տոկոսային կետով գերազանցում է տղամարդկանց ցուցանիշը։
- 23 ընտրատեղամասերում ներկայացած տղամարդ ընտրողների թիվը գերազանցում է միասնական ցուցակում գրանցված տղամարդ ընտրողների քանակը։ Այդ թվում առնվազն 6 ընտրատեղամասեր եկած տղամարդ ընտրողների տեսակարար կշիռը 100%-ից բարձր է նույնիսկ այն տեսական ենթադրությամբ, որ տվյալ տեղամասերում հատուկ ցուցակում գրանցված բոլոր ընտրողները տղամարդիկ են։
«Արդար ընտրությունների» տեղեկություններով, օրինակ, Բորջոմիի 11-րդ ընտրատեղամասում միասնական ցուցակում գրանցված տղամարդ ընտրողների թիվը կազմել է 514, իսկ հատուկ ցուցակում ընտրողների թիվը՝ 8։ Այս ֆոնին ընտրության եկած տղամարդ ընտրողների թիվը կազմել է 599։ Կվարելիի 12-րդ տեղամասում քվեարկության էր եկել 140 հոգի, իսկ միասնական ցուցակում գրանցված էր 123 հոգի, իսկ հատուկ ցուցակում ընտրողների թիվը 4 էր։
Սրան զուգահեռ «Արդար ընտրությունները» բացահայտել են ԿԸՀ-ից ստացված տվյալների մի շարք «անբացատրելի անհամապատասխանություններ»։ Մասնավորապես, հոկտեմբերի 26-ի ընտրություններում ընտրողների ակտիվության մասին ԿԸՀ-ի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ երկրի ողջ տարածքում խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 961 751 կին և 1 098 661 տղամարդ՝ ընդհանուր 2 060 412 ընտրող։ Ընտրատեղամասերից պահանջված տեղեկատվության վերլուծությունը ցույց է տվել, որ ընտրատարածքների մեծ մասում ընտրություններին մասնակցած կին ընտրողների թիվը, տղամարդ ընտրողների թվին հակադարձ համեմատական, կայքում հրապարակված տվյալների համեմատ աճել է։
«Ըստ այս տվյալների՝ ընտրության եկած կին ընտրողների թիվը կազմում է 1 053 662, իսկ տղամարդ ընտրողների թիվը՝ 1 009 686 (ընդհանուր 2 063 348 ընտրող)։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կին ընտրողների թվի աճ 91 911-ով, իսկ տղամարդ ընտրողների թվի նվազում՝ 88 975-ով։
Որոշ դեպքերում, մասնավորապես՝ 10 ընտրատարածքներում, անհամապատասխանություններ են հայտնաբերվել նաև ընտրություններին մասնակցած ընտրողների ընդհանուր թվի տվյալների մեջ։ Այդ թվում՝
առավելագույն բացթողում է գրանցվել Մառնեուլիի թիվ 22 ընտրատարածքում, որտեղ ԿԸՀ-ի տվյալներով հոկտեմբերի 26-ին ընտրության է եկել 41 766 ընտրող, թեև վերջին տվյալներով նշվում է 43 858 ընտրողի մասնակցության մասին։
Հարկ է նշել, որ «Արդար ընտրությունների» կողմից ըստ ընտրատեղամասերի մանրամասն տեղեկատվություն պահանջելուց հետո ընտրողների ակտիվության վերաբերյալ նախնական տվյալներն այլևս հասանելի չեն ԿԸՀ կայքում, և նույն հղումով վերբեռնվել են ակտիվության թարմացված ցուցանիշները, որոնք ըստ տեղամասերի համապատասխանում են փոխանցված տվյալներին, թեև 15 տեղամասերում կրկին փոփոխվել է ընտրողների գենդերային կազմը,- ISFED-ում հայտարարել են, որ այս ամենը հարցեր է առաջացնում ընտրական վարչակազմի հասցեին։
«Արդար ընտրությունները» ԿԸՀ-ից լրացուցիչ տեղեկություն է խնդրել ընտրողների հատուկ ցուցակների վերաբերյալ։ Թարմացված և վերջնական արդյունքները կազմակերպությունը կհրապարակի ավելի ուշ։
Դիտորդական կազմակերպության այս բացահայտումների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ պարզաբանում չի տվել։