Դմանիսիի մունիցիպալիտետի Քվեմո Օրոզման գյուղում՝ Դմանիսիի բնակավայրերից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա, միջազգային հնագիտական արշավախումբը հայտնաբերել է վաղ հոմոյի (հնագույն մարդու) ստորին ծնոտի ատամ՝ 4-րդ նախամոլը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
- 2 Թբիլիսիի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով սպանվել է, այսպես կոչված, օրենքով գողի եղբայրը
- 3 Սահմանի հատման գործով Սաակաշվիլիի պատիժները համախմբվել են և նա դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Մեր հարևանները ստիպված կլինեն ընդունել իրականությունը». Աբխազիայի այսպես կոչված նոր նախագահը՝ Վրաստանի մասին
Արշավախմբի գիտական ղեկավար Գիորգի Բիձինաշվիլիի խոսքով՝ հայտնագործությունը ապացուցում է, որ Օրոզմանում 1,8 միլիոն տարի առաջ հնագույն մարդիկ են ապրել:
Հոմո էրեկտուսը մարդու նախնիներից մեկն է։ Նա արդեն կանգնած է երկու ոտքի վրա, հասնում է մոտ 130 սանտիմետր բարձրության, ունի փոքր ուղեղ, հավանաբար չի կարող խոսել կամ կրակ վառել, բայց գիտի ինչպես պատրաստել և օգտագործել պարզունակ գործիքներ։
«Սա կարևոր բացահայտում է։ Այս մարդը նույնքան հին է, որքան մեզ հայտնի Զեզվան ու Մզիան՝ առաջին եվրոպացիները։ Դմանիսից հետո համաշխարհային գիտական քարտեզում Օրոզմանի տեսքով նոր կետ է հայտնվել: Հայտնագործությունը փոխեց այս վայրի ապագան և ճակատագիրը դեպի լավը, գիտական հետաքրքրությունը Վրաստանի և Օրոզմանի նկատմամբ կաճի, շատ հետազոտողներ կգան այստեղ։ Նաև, սա շատ մեծ հաղթանակ կլինի վրացական գիտության համար»,- ասել է Գիորգի Բիձինաշվիլին։
Օրոզմանը համաշխարհային նշանակության հնագիտական հուշարձան է։ Դմանիսիի հետ միասին այն ներկայացնում է հին մարդու կամ վաղ հոմոյի տարածման կենտրոնը՝ Աֆրիկայից դուրս։
2021 թվականին Օրոզմանի տարածքում առաջին հնագիտական պեղումները հայտնաբերել են Եվրասիայի հնագույն բնակիչների (Homo erectus) կողմից պատրաստված քարե գործիքներ, որոնք օգտագործվել են նախապատմական մարդու կողմից որսի և սննդի մշակման համար։ Արշավախմբի արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 30 արտեֆակտներ և բրածո կենդանիներ։
2022 թվականին հնագիտական աշխատանքները շարունակվում են: Գիտնականներն ակնկալում են գտնել ավելի շատ մարդկային մնացորդներ և գործիքներ, որոնք թույլ կտան ավելի լավ ուսումնասիրել մարդկանց ծագումը և Աֆրիկայից Եվրասիա նրանց միգրացիայի շրջանը։
