Ախալցիխեում գտնվող Օրփոլոյի զորավարժարանում պլանային դաշտային վարժանքների ժամանակ կայծակահարվել է Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 24-րդ հրետանային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գոդերձի Ափրասիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Ինչպես հայտնում են ՊՆ-ից, վիրավոր սպային տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել զորամասի զինվորական բժիշկները և նա անմիջապես տեղափոխվել է Ախալցիխեի ռեֆերալ հոսպիտալ, որտեղ ձեռնարկվել են վերակենդանացման միջոցներ։
Նախարարությունից հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, սակայն վերակենդանացման բուժման արդյունքում հերմոդինամիկական ցուցանիշները կայունացել են։
Միջադեպի առնչությամբ Ռազմական ոստիկանության վարչության Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային բաժինը քննություն է սկսել։
